Երևան
18 / Հունիս / 2018

Աշտարակում՝ դիտահորի մեջ մարդու չձևավորված պտուղ է հայտնաբերվել

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ, նորածնի դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նորածնի դին նշված դիտահորի մեջ հայտնաբերել են Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր ահազանգ են ստացել, որ դիտահորը խցանված է։

Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը, ով հայտնել է, որ հայտնաբերվածը չձևավորված մարդու պտուղ է։ Ավելի մանրամասն զննություն կատարելու անհրաժեշտությունից ելնելով՝ պտուղը արկղով տեղափոխվեց Աշտարակի հիվանդանոցի դիահերձարան։

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Կարեն Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ա. Երիցյանի որոշմամբ ստեղծվել են մի քանի օպերատիվ խմբեր՝ Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մարտիրոսյանի, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Շանթ Կարապետյանի գլխավորությամբ, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, պտուղը այնտեղ նետած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուրը ՝ Shamshyan.com

դիտվել է 17459 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

4 թուրք տղա ներս մտան, թուրքերեն բավականին կիրթ խոսելով, մեկը մի թեթև ոտքը կախ գցեց, հետ ընկավ ընկեր...

Կառավարության առաջարկով, 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են