Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Թրքուհին էլ պատասխանեց, որ իրենք այստեղ են ապրել, բայց այդպիսի մարդկանց չեն տեսել․ մուսալեռցիները

<<Ազգային Գույները>> հյուրընկալվել էր մուսալեռցիներին։Գևորգ Բաղդիշեան; Ծնվել եմ 1939 թվականին պատմական Մուսալեռի Հաջիբիբլի գյուղում:Իսկ մի քանի ամիս անց ընդհանուր ժողովրդի հետ միասին տեղափոխվել ենք Լիբանան:Այնտեղից 1946 թվականին տեղափոխվել ենք Հայաստան:Սկզբնական շրջանում տեղափոխվեցինք Անիի շրջանի գյուղերից մեկը:Այնտեղ 2 տարի ապրելուց հետո տեղափոխվեցինք Լենինական,այսօրվա՝Գյումրին:Հետո ուսումնական ընթացք ու եկանք Երևան:

Նորա Բաղդիշեան
Երբ ամուսնացա Գևորգ Բաղդիշեանի հետ,այն ժամանակ սովորական մուսալեռցի էր: Հետո կամաց-կամաց տեսա հայտնություն, հրաշք ձեռքով մայրիկ, հրաշք պատրաստող և հրաշք պատմությյուններ պատմող: Երբ մեր ավագ դուստրը ծնվեց, ամուսինս աշխատում էր և շատ ուշ էր գալիս աշխատանքի բերումով: Ես քնեցնում էի երեխային,մայրիկը ինձ խնդրում էր նստել ու պատմում էր իրենց պատմությունը:Ես բոլորովին չէի իմանում,որ իրենց նախնիները՝ բոլորը, եկել են Ղարսից:1870 թվականի կռիվների ժամանակ նրանք էլ եկածներ էին: Ես գիտեի մերոնց, իսկ ամուսնուս կողմին տեղյակ չէի: Եվ մայրիկը ինձ ամեն օր նույն պատմությունն էր պատմում:Նա երևի զգում էր,որ չի տեսնելու իր կառուցած տունը:Իսկ ես պետք է տեսնեմ:Եվ այսպես եկավ ժամանակ,երբ Գևորգին հրավիրեցին աշխատանքի:Երուսաղեմից խնդրեցին,որ գնա Թուրքիա՝դասավանդելու,որովհետև ուսուցիչները շատ թույլ էին հայերենից:


Համաձայնվեց, գնացինք: Այնտեղ դասավանդելու ընթացքում պատրիարքը՝ Գևորգ Մութաֆյանը, խոստացավ և կատարեց իր խոստումը,որ եթե Բաղդիշեանը գա Թուրքիա, ինքը կստեղծի հնարավորություն,որ տեսնի իր պատմական երկիրը՝ Մուսալեռը:
Եկավ մի պահ,որ մենք պետք է տոնեինք «Մուսա լեռան 40 օրը», որը կատարվում էր Մուսալեռ բարձունքի վրա: Մենք գտնվում էինք ներքևի գյուղում:Թվում էր, թե ինչ-որ տեղավայր է:Այնուհետև կողքից մի մեքենա կանգնած բղավում է.
-Պարո՛ն,եկեք հոս:
Մենք տեղափոխվեցինք այլ մեքենա և այդ անձնավորությունը պատմում էր, որ ամուսնուս ծնկներին մեծացած երեխա է եղել: Ինքը բավականին տարիքով էր և ասում էր, որ չի կարող մեզ այստեղ թողնել, քանի որ գիտի՝ ինչու՞ էինք այդտեղ հայտնվել:
Մենք բարձրացանք, երբ հասանք գյուղի ներքևը,մեքենան կանգնեց:Տեսանք, որ ոչ ոք չկար: Բոլորը գնացել էին: Զարմացած մնացինք:

Հետո Գևորգը քայլելով գնաց: Տեսանք ծածկի տակ մի թրքուհի կերակրում էր իր երեխաներին: Միջավայրը ցեխոտ էր: Գևորգն ասաց,որ մենք այստեղ հայոց տուն ենք ման գալիս:Իսկ թրքուհին էլ պատասխանեց, որ իրենք այստեղ են ապրել,բայց այդպիսի մարդկանց չեն տեսել:Մեզ խաբեց,ապակողմնորոշեց: Հետո,երբ դուրս եկանք, կողքը նայեցի, տեսնեմ, ածուխի կույտեր:Ասացի Գևորգին, որ սա իրենց գյուղի ծայրն է: Նա տեղյակ չէր, որ ամեն օր մայրիկը ինձ պատմում էր այս պատմությունը:Պատմում էր ածխահորերի մասին:Այն, որ ձմռանը ածուխ են վառել, որ աչքերը չարցուքոտվի: Դրա համար ածուխ են սարքել,որ տան մեջ վառեն:

 

դիտվել է 94146 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Դաշնակցությունն ու ՀՀկ-ն պատժվեցին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն