Երևան
20 / Հունիս / 2018

Բակո Սահակյանի այցն ԱՄՆ Բաքվում իրարանցում է առաջացրել

Մարտի 14-ին ԱՄՆ Կոնգրեսում հանդիպում է կայանալու Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման հայտարարությունն արդեն հրապարակվել է, եւ հավանաբար, կմասնակցեն Կոնգրեսի հայկական կոկուսի անդամները:
Այցն իրարանցում է առաջացրել Բաքվում, Ադրբեջանի ԱԳՆ-ն հրավիրել է ԱՄՆ դեսպանին ու բողոքի նոտա հղել:
Վերջերս Եվրախորհրդարանում միջոցառում է տեղի ունեցել Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը Եվրախորհրդարանում հայտարարել է. «Ղարաբաղը երկիր է, ոչ թե հակամարտություն»:
Ադրբեջանում խիստ բացասաբար են վերաբերվել միջազգային ասպարեզում Ղարաբաղի քաղաքական քայլերի մասին տեղեկություններին:

Եվրախորհրդարանում եւ ԱՄՆ Կոնգրեսում Ղարաբաղի պաշտոնյաների հանդիպումները ղարաբաղյան հակամարտության նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխության նշա՞ն են:
Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ժողովուրդների ընտանիքում: Այս մասին The National Interest-ում գրում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը՝ անդրադառնալով Բակո Սահակյանի ԱՄՆ այցին:

Սա նշանակու՞մ է, որ հայկական կողմը փոխում է ղարաբաղյան կարգավորման իր քաղաքականությունը: 20 տարի շարունակ բանակցությունները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա, սակայն դրանց անհեռանկարայնությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում: Հայկական կողմը խստացրել է դիրքորոշումը՝ Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանի շուրթերով հայտարարելով, որ Հայաստանը պետք է պահանջի ամեն ինչ:

Ադրբեջանը խոսում է Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններից հետո հնարավորինս շուտ բանակցությունների սեղանին նստելու մտադրության մասին: Ինչու՞ է Ադրբեջանը շտապում: Ինչի՞ց են վախենում Բաքվում: Շաբաթը կարո՞ղ է ուրբաթից շուտ գալ, այսինքն՝ ճանաչումը կարո՞ղ է կարգավորումից շուտ լինել:

Փորձագետները խոսում են Ստեփանակերտի քաղաքականության փոփոխության մասին: Անցյալ տարի արտաքին գործերի նախարար նշանակված Մասիս Մայիլյանը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններին մասնակցելուց բացի պետք է հասնել Արցախի անկախության ճանաչման:

Հայաստանը եւս կարող է ճանաչել Արցախի անկախությունը, եթե Ադրբեջանը չափից դուրս ագրեսիվ լինի: Անգամ Հայաստանի «ընդդիմությունն» է առաջարկում Ղարաբաղի հետ ինտեգրացիայի նախարարություն ստեղծել: Հայաստանը կարող է նաեւ անվտանգության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հետ:

դիտվել է 7055 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

ՊՆ-ն պետք է հստակ նշի, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են