Երևան
19 / Սեպտեմբեր / 2018

«Փաստ». Մի տեսակ անհարմար իրավիճակ է ստեղծվել

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ–ի կողմից Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրելուց հետո մի տեսակ անհարմար իրավիճակ է ստեղծվել: Հասկանալի չէ, թե այս պահին որն է նորընտիր նախագահի ֆունկցիան եւ առհասարակ ընտրվելուց հետո մինչեւ երդմնակալությունը նա ինչով է զբաղվելու: Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, այստեղ նույնպես անհասկանալի իրավիճակ է, քանի որ,կարծես թե դրանք այնքան էլ շատ չեն: Համենայն դեպս, մինչ այս պահը հայտարարվել է Լիտվայի, Չինաստանի Հանրապետության, Հունաստանի, Շվեյցարիայի Համադաշնության, Խորվաթիայի, Սերբիայի, Լիտվայի նախագահների շնորհավորանքների մասին:

Նորընտիր նախագահը զարմանալիորեն դեռեւս ո՛չ հարազատ Մեծ Բրիտանիայի, ո՛չ Գերմանիայի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ էլ արեւմուտքի մյուս առանցքային երկրների նախագահների կողմից շնորհավորական ուղերձներ չի ստացել:

Ու թեեւ նա համարվում է արեւմտամետ քաղաքական գործիչ, սակայն, ամենայն հավանականությամբ, եվրոպական ընտանիքի երկրները շնորհավորելուց առաջ որոշել են մի լավ ծանր ու թեթեւ անել «ընտրություն» ասվածն ու հետեւություններ անել: Չի բացառվում, որ չշնորհավորելու այլ պատճառներ էլ կան, բայց ամեն դեպքում արձանագրենք, որ թեեւ ՀՀ նախագահի ընտրությունից՝ մարտի 2–ից անցել է 10 օր, սակայն շնորհավորանքների թե՛ թիվը, թե՛ ցանկը բավական համեստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 13114 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են