Երևան
24 / Սեպտեմբեր / 2018

Կոռուպցիայի դեմ պայքարը Սինգապուրում ու Հայաստանում. համեմատություն

Հայաստանի պաշտոնյաները հաճախ սիրում են խոսել Սինգապուրի, այդ երկրի հաջողությունների մասին, նշում են, թե որքան կարևոր է ուսումնասիրել նրանց փորձը:
Սինգապուր ասելիս հաճախ հասկանում են կոռուպցիայի դեմ պայքարը: 2017 թվականի վերջին Հայաստանում մի շարք օրենքներ ընդունվեցին, որոնք պետք է արդյունավետ դարձնեն կոռուպցիայի դեմ պայքարը: Ստեղծվելու է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը, ըստ պաշտոնյաների, լայն լիազորություններ է ունենալու:
Սինգապուրին ընդօրինակելիս լավ կլիներ նախ և առաջ ընդօրինակել սինգապուրյան օրենքների ու հակակոռուպցիոն մարմինների խստությունը:
Սինգապուրում գործում է Կոռուպցիոն դեպքերի հետաքննության բյուրոն, կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքի հիման վրա:

Փորձենք հասկանալ, թե սինգապուրյան և հայկական հակակոռուպցիոն մարմինները ինչ լիազորություններ ունեն: Նախքան ավելի կոնկրետ թվարկելը մի օրինակ բերենք: Եթե Սինգապուրում ձեր հայրը որևէ պետական գերատեսչությունում վարչության պետ է, և դուք վարում եք նրա աշխատավարձին անհամարժեք ավտոմեքենա, ապա ձեզ և ձեր հայրիկին լուրջ գլխացավանքներ են սպասում: Հակակոռուպցիոն մարմինը ձեզ կմեղադրի կոռուպցիայի մեջ, և չեք կարողանա անգամ ասել՝ դե ապացուցեք: Ոչ, դուք պետք է ապացուցեք, որ հակակոռուպցիոն մարմինը «շառ» չի անում: Եթե չստացվեց, լավագույն դեպքում խոշոր տուգանք, պաշտոնազրկում, հանրային նախատինք, վատագույն դեպքում այս բոլորին գումարած նաև ազատազրկում: Եթե Հայաստանում գործեր այս կարգը, մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար մարդ հետաքննության թիրախում կլիներ:

Բյուրոն իրավունք ունի առանց դատարանի որոշման ձերբակալել կամ խուզարկել կոռուպցիայի մեջ կասկածվող անձանց, եթե կասկածներ կան: Այն հետաքննություն է անցկացնում ոչ միայն կոռուպցիայի մեջ կասկածվող, այլ նաև հարազատների նկատմամբ, ստուգում է նրանց բանկային, գործարար հաշիվներ, հաշվապահությունը: Բյուրոն կարող է դատարանին հանձնել Սինգապուրի ցանկացած քաղաքացու առանց որևէ բացառության, ոչ մի անձեռնմխելիություն: Բյուրոն ուսումնասիրում է նաև մասնավոր բիզնեսը, զբաղվում է կաշառքներով ու ատկատներով: Բյուրոյի տնօրենը ենթարկվում է պետության ղեկավարին, մյուս բոլոր պետական ու իրավապահ մարմինները որևէ լիազորություն չունեն նրա վրա:
Հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցները ծանուցագրով կարող են մտնել ցանկացած տեղ, անգամ ուժ գործադրել, առգրավել ցանկացած իր և փաստաթուղթ, որն անհրաժեշտ կհամարեն:
Հակակոռուպցիոն օրենսդրության կարևորագույն կետերից մեկը հետևյալն է՝ եթե քեզ մեղադրել են կոռուպցիայի մեջ, դու պետք է ապացուցես, որ մաքուր ես: Պետական ծառայողին ցանկացած պարգևատրություն, նվեր, լավություն համարվելու է կոռուպցիա: Պետական ծառայողը պետք է ապացուցի, որ ստացած պարգևատրությունը խթան չի հանդիսացել որևէ ծառայություն մատուցելու համար:
Հայկական հակակոռուպցիոն մարմինը նոր օրենքների ընդունումից հետո անգամ չունի սինգապուրյան մարմնի լիազորությունների անգամ չնչին մասը:

Հայկական հակակոռուպցիոն մարմինը քննում եւ լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների եւ դատախազների) էթիկայի կանոնների խախտումների եւ իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ: Հանձնաժողովն իրավունք ունի վարույթ հարուցել, և եթե կատարված արարքը պարունակում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ, դիմել գլխավոր դատախազություն:

Հանձնաժողովի լիազորությունների մեջ են մտնում՝
իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին ներկայացնել անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաեւ շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ (այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ).
վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ հայտարարագրերի ռեեստրը.
հրապարակում է հայտարարագրերը.
քննում եւ լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր և մի շարք այլ լիազորություններ, որոնք դժվար թե ահ ու սարսափի մեջ գցեն կոռումպացված պաշտոնյաներին ու պետական ծառայողներին:

ՄՈՒՇԵՂ ՂԱՀՐԻՅԱՆ

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 9339 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են