Երևան
19 / Հունիս / 2018

Ադրբեջանական ԶՈւ-ն ատամ է ցույց տալիս Հայաստանին

Yelaket.am-ը գրում է.

Օրվա ամփոփումների ժամանակ մենք հիմնականում խոսում ենք, այն թեմաների մասին, որոնք քննարկվել են, բայց այս անգամ կխոսենք շաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասին: Այդ հանրահավքը, որը ըստ կազմակերպիչների պետք է համահայկական բնույթ կրեր, թվաքանակով չգերազանցեց 1000 հոգին և առհասարակ չքննարկվեց որևէ հարթակում, բացի մեկ երկու թեթև ակնարկներից: Ստացվում է, որ լրագրողուհու ՔԿՀ այցելությունն ավելի լայն արձագանք ստացավ, քան այն հանրահավքաը, որից առաջ կազմակերպիչները խոսում էին ազգն ու երկիրը փրկելու մասին: Ինչևէ, հույս ունենանք, որ հաջորդիվ սխալները հաշվի կառնվեն և նախատեսված քայլերն էլ ավելի էֆեկտիվ կլինեն, ոչ թե կմարեն դեռ չսկսված:

Ադրբեջանական ԶՈւ-ն իր զերավարժություններով ատամ է ցույց տալիս Հայաստանին: Նմանատիպ զորավարժություններ ադրբեջանական կողմը գրեթե ամեն տարի անցկացնում է: Ինչ խոսք հայկական կողմն էլ ետ չի մնում, իր զորավարժություններով: Այնպես, որ դավադրության տեսություն պետք չէ մշակել ու պետք չէ հասարակությանը ահաբեկել: Պատերազմի մեջ գտնվող պետություններին հարիր գործելաոճ է: Այո, պատերազմը չի ավարտվել, բայց դա չի նշանակում, որ ամեն զորավարժությունից հետո պետք է պատերազմ սկսվի: Այս, անգամ ադրբեջանցիներն ավելի կոշտ հայտարարությամբ են հանդես եկել զորավարժություններից առաջ, բայց դա էլ է բնական, ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Արևմուտքը թե՛ ադրբեջանական թե՛ թուրքական կողմին անկյուն են գցել ու սա միակ տարբերակն է, որպեսզի Ադրբեջանի հետ հաշվի նստեն:

Երեկ գազալցակայաններից մեկում պայթուն է տեղի ունեցել: Մինչ փորձագետները կպարզեն, թե ինչո՞ւ է այդ պայթյունը որոտացել: Մեր կողմից պետք է արձանագրենք այն տխուր իրողությունը, որ կա մեզանում: Ամեն երկրորդը գազի տեղադրման մասնագետ է, իսկ գազալցակայանները, նամանավանդ Երևանից դուրս անմխիթար վիճակում են: Այս ամենը պետք է կանոնակարգվի: Այս անգամ մասնավոր մեքենայի գազաբալոն է պայթել, վաղը կարող է հանրային տրանսպորտ օդ վբարձրանալ, և բոլորը ձեռքերն ու գլուխները տարուբերելով ՖԲ-ում և դրանից դուրս կսկսե մեղավորներ փնտրել:

Առավել մանրամասն տեսանյութում.

դիտվել է 59398 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա անասնական բան է դառնում․ Տեր Նշան քահանա Ալավերդյան

Ուշադրություն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի հարազատներին

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են