Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Ռուսական «իսթեբլիշմենտը» խուճապի է մատնվել

lragir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան պատրաստ է լուրջ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ, հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը՝ նկատի ունենալով ռուսական հատուկ ծառայությունների նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումը բրիտանական Սոլսբերի քաղաքում:

Լոնդոնը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել ամերիկյան Մագնիտսկու ցուցակի նմանությամբ, որի մեջ կարող են հայտնվել պաշտոնյաներ, ովքեր այս կամ այն կերպ, Լոնդոնի կարծիքով, առնչվում են այս միջադեպին:

Լոնդոնի արձագանքը Ռուսաստանում մեծ աղմուկ է հանել: Փորձագետները նշում են, որ եթե ամերիկյան եւ այլ պատժամիջոցները Ռուսաստանում «թեթեւ են տանում», Մեծ Բրիտանիայի պարագան քիչ ինչ այլ է: Բանն այն է, որ Ռուսաստանից կապիտալի արտահոսքը հիմնականում տեղի է ունենում Բրիտանիա, ըստ տարբեր գնահատականների՝ մոտ 80 միլիարդ դոլար մեկ տարվա ընթացքում:

Մեծ Բրիտանիան ռուսական կապիտալի հիմնական ու ամենասիրելի հանգրվանն է: Ընդ որում, դա ոչ միայն գործարար շրջանակների, այլեւ պետական պաշտոնյաների փողն ու ակտիվներն են, որոնք հնարավոր պատժամիջոցների արդյունքում կարող են սառեցվել:

Մինչ այս միջադեպը Լոնդոնի ու Մոսկվայի հարաբերությունները, չնայած արտաքին կոշտությանը, այնուամենայնիվ չէին անցնում որոշակի սահման, թերեւս նկատի առնելով ֆինանսական ահռելի շահերը: Մյուս կողմից, ըստ ռուս փորձագետների, Ռուսաստանն կարողացել էր զգալի տնտեսա-քաղաքական լոբբինգ ապահովել Մեծ Բրիտանիայում, հատկապես պահպանողական շրջանակներում:

Ռուս նախկին լրտեսի թունավորման միջադեպը կարող է վերջ դնել այս իրավիճակին, երբ լոբբինգն արդեն չի աշխատի, քանի որ այս միջադեպը ստացել է հանրային մեծ արձագանք երկրի անվտանգության ու այլ խնդիրների ֆոնով:

Առավել մանրամասն՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/171824

դիտվել է 14179 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Դաշնակցությունն ու ՀՀկ-ն պատժվեցին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն