Երևան
14 / Դեկտեմբեր / 2018

Ո՞ւմ համար է 2018 թվականը հաջողակ տարի լինելու

Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսմամբ` 2018 թվականը` շան տարին մյուս տարիներից տարբերվելու է նրանով, որ սկսվում է նոր գործունեություն: Աստղաբանը վստահեցնում է` նրանք, ովքեր նոր գործ կսկսեն, ապա կհայտնվեն խոշոր գործունեության մեջ, ըստ աստղաբանի, ամբողջ տարվա մեջ սա է գլխավորը.

«2018 թվականը հիմնականում ղեկվարում է լուսինը, որն ունի մոր դեր, դաստիարակչական նշանակությամբ: Ամեն ինչ խիստ հսկողության տակ է: Լուսինը երկրագնդի մասշտաբով շատ հարցեր կլուծի, փոխըմբռման ժամանակ է, մարդիկ պետք է իրար հասկանան, հաղթում է բարին եւ պարտվում է չարը»,-նշեց Է.

Հովհաննիսյանը եւ նկատեց, որ 2018 թվականին ժողովրդին հիմնական վտանգը սպառնում է Ուրանից եւ Մարսից. «Իր ընթացքի մեջ Ուրանն այժմ` մինչեւ մայիս գտնվում է Խոյ կենդանակերպում, մայիսից հետո նա կղեկավարի Ցուլ կենդանակերպում, այնուհետեւ չորս ամիս շարունակ, մինչեւ 2019 թվականի մարտ ամիսը, նորից կհայտնվի Խոյ կենդանակերպում, քանի որ նա վերադառնում է պատժելու, որը լինելու է հանկարծակի եւ անսպասելի »,-փաստեց աստղաբանը:

Նա հավաստիացրեց, որ այն մարդիկ, ովքեր իրենց ծննդյան քարտեզում ունեն Ուրանի բացասական դիրք, ապա պետք է զգույշ լինեն 2018 թվականի նոյեմբերից մինչեւ 2019 թվականի մարտ ամիսները, քանի որ այս ամիսներին, Ուրանը կարող է շատ խիստ պատժել նրանց, ովքեր նրա խորհրդով չեն շարժվում:

Ինչ վերաբերում է Մարսին, ապա Էլյա Հովհաննիսյանը ընդգծեց, որ այն վերադառնում է մեկ ամսով` 2018 թվականի օգոստոսից մինչեւ սեպտեմբեր, այդ ամիսներին կլինեն Մարսի հարվածները:
Իսկ ահա Հայաստանի վերաբերյալ աստղաբանը կանախտեսում է, որ հինգ տարի դեռ լավ է լինելու`միջինից բարձր վիճակը կպահպանվի: Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=28175&l=am

դիտվել է 159847 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...