Երևան
20 / Հունիս / 2018

20 դաժան ճշմարտություններ կյանքի մասին, որոնք հասկանալը կօգնի ձեզ խաղաղ ապրել

Սրանք ազնիվ մտքեր են, որոնց մասին մտածելն այնքան էլ հաճելի բան չէ, սակայն շատ օգտակար է: Եթե դուք նախկինի պես ուզում եք վայելել կյանքը, դուք պետք է վերացնեք ձեր կյանքից ողջ նեգատիվը, որպեսզի կարողանաք ժամանակ գտնել նրա համար, ինչ ձեզ համար իսկապես կարևոր է:

1. Մի օր դուք կդադարեք ապրել

Մենք բոլորս ուզում ենք մտածել, որ անհաղթ ենք, բայց դա այդպես չէ: Սկսեք վայելել այն, ինչ հենց հիմա է տեղի ունենում:

2. Մեր շրջապատում բոլորն էլ մահկանացու են

Գրկիր ծնողներիդ, քրոջդ կամ եղբորդ ու ասա, թե որքան ես նրանց սիրում: Մի օր նրանք չեն լինի. չէ՞ որ ոչ ոք և ոչինչ հավերժ չէ այս աշխարհում: Ասեք մարդկանց, որ իրենք կարևոր են ձեզ համար, որ նշանակություն ունեն:

3. Փողը ձեզ չի ուրախացնում

Որքան էլ դուք փորձեք, միևնույն է, փողը ձեզ համար երջանկություն չի գնի: Կյանքը կյանք է, այլ ոչ՝ կուտակում: Դադարեք ձեր փողը աղբի վրա վատնել:

4. Երջանկության փնտրտուքը ձեզ խանգարում է այն գտնել

Եթե դուք չեք ապրում հիմա և այստեղ, ուրեմն դուք վատնում եք ձեր կյանքը: Կանգնեցրեք վազքը և սկսեք ապրել այսօր:

5. Փողի ծախսը պակաս արդյունավետ է, քան ժամանակինը

Եթե դուք ուզում եք աշխարհում իրական ներդրում ունենալ, մի զոհաբերեք ձեր ժամանակը և տնտեսեք ձեր գումարը սև օրվա համար: Միշտ էլ շատ փող կարող է լինել, սակայն ժամանակ չի լինում:

6. Ուրախություն բոլորի համար

Մի անհանգստացեք այն մասին, որ մարդկանց երջանիկ դարձնեք: Մարդիկ երբեք երջանիկ չեն լինի:

7. Կատարյալ լինելու փորձը կսպանի ձեզ

Հայելու առջև կանգնած ձեր սեփական թերությունները վեր հանելը ձեզ ժամանակից շուտ կծերացնի: Դատարկ տեղը մի վատնեք վայրկյանը՝ փորձելով լինել՝ ով ասես, բացի նրանից, ով կաք այժմ:

8. Զգացմունքները նույնպես կարևոր են

Եթե դուք մտածում եք, որ մտքերը ձեր կյանքում ուժ ունեն, մտածեք ևս մեկ անգամ: Զգացմունքները մեզ ստիպում են անել որոշ շատ զարմանալի բաներ: Ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչպես եք դուք ձեզ զգում, փոխարենը՝ ինքներդ ձեզ թաքցնեք ձեր սեփական զգացմունքներից:

9. Դուք պատասխանատվություն եք կրում ձեզ համար

Ոչ ոք չի պատրաստվում ձեզ համար ապրել: Մենք բոլորս էլ ճանաչում ենք 40-ը բոլորած տաղանդավոր մարդկանց, ովքեր ապրում են իրենց մոր նկուղում: Դուրս եկեք ու ինչ-որ բան արեք ձեր կյանքի հետ:

10. Ոչինչ կարևոր չէ, երբ դու չկաս

Երբևէ դուք կհասկանաք, որ այն ամենը, ինչի վրա վատնել եք ձեր կյանքը, այլևս նշանակություն չունի: Հուսամ, դուք կհասկանաք, որ քանի դեռ ժամանակ ունեք ձեր ցանկացածն անելու համար, պիտի անեք:

11. Տաղանդը կկորչի, կգնա, եթե դուք դա թույլ տաք

Եթե դուք Աստծո շնորհով եք օժտված կամ ուզում եք նոր տաղանդ ձեռք բերել, մի սպասեք: Դաստիարակեք, զարգացրեք դա ու հպարտացեք դրանով:

12. Հիմա ամեն ինչ նշանակություն ունի

Դուք կարող եք վաղը չլինել: Այնպես որ, մի հետաձգեք այն, ինչ կարող եք անել այսօր: Վաղը դա քեզ մոտ կարող է չստացվել:

13. Դադարեք բողոքել: Ոչ ոքի պետք չէ, թե որքան դժվար է քո կյանքը

Կյանքը դժվար է բոլորի համար: Դա հեշտ չպետք է լինի: Եթե դուք ուրիշ կյանք եք ուզում, ապա դուրս եկեք ու ստացեք այն: Ոչ ոք այն չի փոխելու ձեզ համար:

14. Ձեր իմաստնությունը կիսեք մարդկանց հետ

Եթե դուք ինչ-որ բան գիտեք ու կարող եք օգնել մարդկանց, անպայման արեք դա: Ձեր Ես-ին թույլ մի տվեք խանգարել ձեզ այդ գործում:

15. Ներդրում կատարեք ձեր կյանքի մեջ կամ կորցրեք ձեր կյանքը…

Դադարեք ապրել ձեր կյանքի կուլուարներում: Եթե կա մի բան, որ պետք է անեք ձեր կյանքում կամ ձեր կյանքի հետ, դա անելու որոշում կայացրեք: Ինքներդ ձեզ հետ ժամանակ անցկացնելը երբեք վատ որոշում չի կարող համարվել:

16. Արձագանքն այն ամենն է, ինչը պետք է նշանակություն ունենա, երբ ամեն ինչ վատ է ընթանում

Անկախ այն բանից, թե որքան վատ է ամեն բան դասավորվում, կարևոր է, թե ինչպես եք դուք արձագանքում դրան: Հրաժարվելը վատ գաղափար է, առաջ ընթանալը՝ միշտ լավ գաղափար:

17. Ունենալ լավագույն հարաբերությունները

Աշխատիր, որպեսզի զգացմունքներդ ցույց տաս մարդկանց, ում դու հետաքրքիր ես կամ հուզում ես: Մի մտածիր, թե նրանք գիտեն:

18. Ավելի խորը իմաստ փնտրեք

Կյանքն ամբողջովին հետազոտություն և բացահայտում է: Հարցեր տվեք ու հետաքրքրասեր եղեք:

19. Ամբիցիաներն իզուր են. աշխատեք…

Դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր մեծագույն գաղափարները, բայց եթե դուք չեք աշխատում դրանք իրականացնելու ուղղությամբ, դրանք պարզապես անօգուտ ու անիմաստ գաղափարներ են սոսկ:

20. Ժամանակը ձեր կյանքի ամենաթանկ բանն է:

Դուք երբեք բավարար ժամանակ չեք ունենալու: Արեք հնարավորը հիմա: Օգտվեք նրանից, ինչ ունեք հիմա:

Նյութի աղբյուր՝ Blog 168 

դիտվել է 42843 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

ՊՆ-ն պետք է հստակ նշի, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են