Երևան
19 / Սեպտեմբեր / 2018

Շինշիլաների բուծումը, ասում են, ավելի շահավետ է, քան ոսկու արդյունահանումը

Շինշիլաները կրծողների տեսակ են, որոնք բնության մեջ հանդիպում են Չիլիի, Պերուի, Բոլիվիայի և Արգենտինայի բարձրլեռնային շրջաններում: Երկար ժամանակ այս կրծողները ինտենսիվ որսի են ենթարկվել՝ իրենց թանկարժեք մորթու պատճառով: Արդյունքում բնության մեջ շինշիլաները խիստ նվազել են և ներառվել Կարմիր գրքում։

Միայն ընտանի դարձնելն է փրկել նրանց վերացումից: Այսօր շինշիլաբուծությունն անասնաբուծության մեջ համարվում է էլիտար ճյուղ եւ զարգացած է տարբեր երկրներում , իսկ եվրոպական մի շարք երկրներում այն օրենքով արգելված է: Տարածված կարծիք կա, որ շինիշլաբուծությունն ավելի շահավետ է, քան ոսկու արդյունահանումը:

Ասում են, որ այս բիզնեսի շահութաբերությունը կարող է հասնել 100 տոկոսի՝ շնորհիվ շինշիլաների թանկարժեք մորթու: Այս գործում արդեն փորձառու գործարարները խորհուրդ են տալիս շինշիլաբուծությունը որպես բիզնես դիտարկելուց առաջ նախ «հասկանալ այդ կենդանիների լեզուն»:
Քանի որ հարկավոր է նախ հասկանալ կենդանուն, որովհետեւ խնամքը նուրբ է, և խնդիրները շատ են: Իսկ ներդրում կատարել կարելի է միայն այն ժամանակ, երբ գոնե մեկ տարի փոքր քանակությամբ «սևագիր» պահվի։

 

դիտվել է 8730 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են