Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Վերջապես խոսեց նաև Արուսիկ Տիգրանյանը

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» ժամանցային հաղորդման լրագրող Արուսիկ Տիգրանյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով մարտի 8-յան ռեպորտաժի համար ներողություն է խնդրել հանրությունից:

«Սիրելիներս, չեմ պատկերացրել, որ նման մեծ ռեզոնանս կարող էր ունենալ քրեակատարողական հիմնարկին իմ անդրադարձը: Այո՛, մեր հաղորդումը հումորային է, և բնավ միտում չեմ ունեցել վիրավորելու որևէ մեկին, և չենք նկարել որևէ մեկին՝ առանց իրենց ցանկության կամ մոլորեցնելու միջոցով, ավելին՝ ովքեր ցանկացել են դեմքը թաքցնել, անպայմանորեն հաշվի ենք առել: :


Ինձ հետ զրուցած կանայք շատ լավ ծանոթ էին թէ՛ հաղորդմանը, թե՛ ինձ, թե՛ իմ տեսանյութերին, և ինչպես իրենք նշեցին՝ Շնորհակալ ենք, որ մեզ լավ առիթներով եք հիշել, մեր օրը տոն եք դարձրել:

Իրենց հետ շփվելով՝ վստահ եմ, որ նրանցից ոչ ոքի չեմ վիրավորել, սակայն ներողություն եմ խնդրում, եթե ինչ֊որ մեկը վիրավորվել է իրենց փոխարեն։

Իմ ցանկությունն էր հավասար հարթության վրա ցույց տալ այն անձանց, ում գրեթե չենք անդրադառնում, և ցույց տալ, որ իրենք էլ կարող են բոլորի պես մասնակցել ուրախ, թեթև տեսանյութերի», - գրել է նա: :


Ներողությունների շարքը սկսել է դեռ երեկ. ստեղծագործական խմբից համացանցի իր տիրույթում ներողությամբ է հանդես եկել նաև նույն հաղորդման հաղորդավար Արամ MP3-ը: Ի դեպ, ներողությունների «մեկնարկը» սկսվել է միայն այն ամենից հետո, երբ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդիպել ու թեման քննարկել էՀանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի հետ:

Հիշեցնենք, որ քննադատության առարկա էր դարձել մարտի 8-ի կապակցությամբ «Լավ երեկո» հաղորդման լրագրող Արուսիկ Տիգրանյանի պատրաստած ռեպորտաժը «Աբովյան» ՔԿՀ-ից (կանանց գաղութ): Թեև, քննարդատության առանցքում այդ օրվա «Լավ երեկո»-ի ամբողջ թողարկումն էր:

 

դիտվել է 68359 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ֆրանսիայում հայտնվել է նոր Վանգան, ահա, թե ինչ է գուշակել Ադրբեջանի մասին և ինչ է սպասվում Հայաստանի...

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...