Երևան
19 / Սեպտեմբեր / 2019

Միրիամն առաջին անգամ խոսում է իր և Էրիկի կոնֆլիկտի և The Voice-ում մեծ աղմուկ բարձրացրած ելույթի մասին

Երգչուհի Միրիամ Բաղդասարյանին Հայաստանում ճանաչեցին «X ֆակտոր» նախագծից: Նրա մասին սկսեցին ավելի շատ խոսել Էրիկ Կարապետյանի հետ ունեցած կոնֆլիկի ժամանակ։ Ամբողջ համացանցը բաժանվել էր երկու բանակի․ ոմանք խրախուսում էին Էրիկի արարքը, ոմանք էլ՝ մեղադրում, որ հաշվի չի առել երգչուհու այդքան լավ ձայնային տվյալները: Այս ամենը, ինչպես և նախագիծը մոռացվեցին մինչև վերջերս, երբ Կանադայում Միրիամը, մասնակցելով The Voice նախագծին, ստիպել էր ժյուրիի անդամներին փշաքաղվել իր կատարումից: BlogNews.am-ը զրուցել է Միրիամի հետ, ով առաջին անգամ խոսել է իր և Էրիկի կոնֆլիկտի, Կանադա տեղափոխվելու և Լառա Ֆաբիանի մասին:

«Իմ ներկայությունը հայկական «X Factor» նախագծում հաջող ավարտ է ունեցել: Դա ինձ համար մի նոր հաջողության սկիզբ էր: Կար մի ժամանակ, երբ ես ինձ կոտրված էի զգում։ Կարծում եմ՝ ով էլ լիներ իմ փոխարեն, այդ միջադեպից հետո իրեն վատ կզգար: Հիմա կարող եմ ասել, որ դա արդեն անցյալում է, իսկ ես չեմ ուզում ապրել անցյալով, մտածում եմ միայն ապագայի մասին: Չեմ ցանկանում և չեմ հիշում, չեմ ուզում քննարկել իմ և տվյալ պրոդյուսերի հարաբերությունները: Նախագծի շնորհիվ ես կարողացա ինձ պատրաստել ավելի մեծ բեմերի հասնելու համար: Շնորհակալ եմ ինքս ինձ և բոլոր աշխատակիցներին, ովքեր ինձ տվեցին այդ հնարավորությունը»,- նշում է Միրիամը և ավելացնում, որ, չնայած նրան մեղադրեցին ստելու մեջ, նա ազնիվ է եղել:

Երգչուհու մասին նորից խոսեցին, երբ համացանցում տարածվեց կանադական The Voice նախագծում նրա ելույթը: Նախագծի ժյուրիի բոլոր անդամները հոտնկայս էին ծափահարում երգչուհուն: Բոլորն այն կարծիքին էին, որ նրա ձայնը կախարդական է, իսկ ժյուրիի անդամները պատրաստ էին հանուն նրա հայերեն սովորել:

«Ես սպասում էի նման արձագանքի: Կարծես պետք է հենց այսպես էլ լիներ։ Ուրախ եմ, որ ճիշտ ժամանակին եզրափակիչ չմտա «X ֆակտոր» նախագծում, որ եկա Կանադա, ուրախ եմ, որ շատ մեծ փորձ ունեցա «X ֆակտորի» բեմում երգելով։ Եթե ես այս փորձը ձեռք բերած չլինեի, ես այստեղ ինձ ավելի ինքնավստահ չէի զգա: Չեմ կարող ասել, թե ինչ փուլում է գտնվում նախագիծը, քանի որ խոսելու իրավունք չունեմ: Ժամանակի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ականատես լինելու երաժշտական ասպարեզում իմ հետագա գործունեությանը: Եթե ես Հայաստանում չանցնեի այս ամենի միջով, եթե Հայաստանում այդ ամենը չանեի, չէի լինի այն, ինչ կամ, ես այստեղ կձուլվեի և ուրիշ աղջիկ կլինեի»:

Միրիամը պատմում է, որ նախագծին որոշել է մասնակցել հորեղբոր խորհրդով. «Երբ վերադարձա Կանադա, այլ որոշումներով էի եկել: Ես միտք չունեի այստեղ ինչ-որ մրցույթի մասնակցելու: Մի օր, երբ աշխատանքից տուն էի վերադառնում, զանգահարեց հորեղբայրս և ասաց, որ The Voice-ի հայտերի լրացման վերջին օրն է, և չեմ ուզում արդյոք ուժերս փորձել: Նա ասաց, որ ռիսկի դիմեմ, բայց ես ցանկություն չունեի փորձելու: Չմասնակցելու պատճառներից մեկն էլ այն էր, որ ինձ մրցութային երգչուհի չեմ համարում, երգն ինձ համար թերապիա է: Այս մտորումներն ինձ բերեցին նրան, որ հասկացա՝ կա հնարավորություն կրկին բեմում երգելու, որը միշտ չէ, որ տրվում է: Այս ամենն ինձ դրդեց, որ փոխեմ որոշումս: Լառա Ֆաբիանին ընտրեցի միայն նրա համար, որ նա կարծես իմ երկրորդ մայրը լինի»,- եզրափակեց երգչուհին:

դիտվել է 23471 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոցենտ Խաչիկ Գալստյանի ելույթը «Հայոց պետականության անցյալը, ներ...

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա