Երևան
19 / Օգոստոս / 2019

Էլլեն Ասատրյանը «Երեւի» հեռուստասերիալում անբարոյական կնոջ մարմնավորելու մասին

«Կենտրոն» հեռուստաընկերությունում հեռարձակվող «Երեւի» հեռուստասերիալում դերասանուհի Էլլեն Ասատրյանը մարմնավորում է անբարոյական կնոջ` Սոֆյայի կերպարը: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանել է, որ իր համար շատ բարդ է մարմնավորել խառնակիչ կնոջ կերպարը:

«Մարմնավորում եմ անբարոյական աղջկա կերպար, որն իրականում շատ բարդ է: Այդ պատասխանատվության տակից կարող եմ դուրս գալ միայն ռեժիսոր Վահե Սայանի օգնությամբ: Մշտապես ճիշտ ուղու վրա է դնում: Ամեն օր լավ խոսքեր եմ լսում: Ինձ համար ամենակարեւորն իր գնահատականն է, քանի որ նա իր գործում պրոֆեսիոնալ է: Բարդությունը միայն դերի հետ է կապված: Իրականում բացասական կերպարներ կերտելը շատ բարդ են: Անկողնային, բաց տեսարաններ եւ անպարկեշտ արտահայտություններ կան, որոնք ես իրական կյանքում երբեք չէի օգտագործի: Մի փոքր բարդություններ լինում են, բայց ես խելացի մարդ եմ եւ հասկանում եմ, որ դա աշխատանք է, որը բացարձակ կապ չունի անձիս հետ»,- ասաց Էլլենը:

Դերասանուհու կարծիքով՝ բարոյական եւ առաքինի լինելը չի որոշվում բաց տեսարաններ կերտելու եւ չկերտելու մեջ: «Եթե դերասանը պետք է նկարահանվի անկողնային տեսարաններում, ապա պետք է ամեն ինչ անել, որ բնական ստացվի: Չեմ կարծում, որ իրական կյանքում մենք վերարկուներով ենք քնում: Իսկ եթե այդ տեսարանները բացակայեն, ապա հաստատ կգտնվի մեկը, ով կասի՝ ոչինչ չէին արել, ինչպես է հղիացել եւ այլն: Միշտ էլ մարդիկ կան, որ ինչ-որ բանից դժգոհում են»,- ավելացրեց դերասանուհին:

Էլլենը նաեւ դիտարկեց այն փաստը, որ շատ հեռուստադիտողներ դերն անձնավորում են դերասանին: «Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք դիտելով հասկանում են, որ դա ընդամենը կերպար է: Այն մարդիկ, որոնք մտածում են, որ ես խաղում եմ այն ինչ-որ կամ, միայն հաջողության նշան է: Փաստորեն ես համոզել եմ մարդկանց, որ իմ կերպարն իրական է: Եթե հավատում են, ապա աշխատանքը լավ է արվել»,- եզրափակեց նա:

Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/926319/ellen-asatryany-erevi-herustaserialum-anbaroyakan.html

դիտվել է 6769 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին