Երևան
19 / Հունիս / 2019

Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում

«Դիանա Գրիգորյանի, նույն ինքը` Դինա Ակոպովնայի դեմ ԱՄՆ-ում մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: «Ժողովուրդ»թերթին տեղեկություններ հասան, որ փաստի առաջ են կանգնել մի շարք երգիչ-երգչուհիներ, որոնք ինչ-որ առնչություն են ունեցել Դինա Ակոպովնայի եւ այս գործով անցնող ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանի հետ:

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Գրիգորյանի կամ Բոյաջյանի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ: Մասնավորապես ԱՄՆ մուտքի արտոնագիրը կորցնելու վտանգի առաջ է կանգնած երգչուհի Աիդա Սարգսյանը, իսկ ահա աղմկահարույց գործի շրջանակներում երգիչ Հայկ Ղեւոնդյանը` Սպիտակցի Հայկոն, ԱՄՆ դեսպանատանը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը:

Աիդա Սարգսյանը` անդրադառնալով այսօր մամուլում հայտնված տեղեկությանը Asekose.am-ի հետ զրույցում «Ինչի՞ մասին է խոսքը, ես չեմ հասկանում: Ես ի՞նչ կապ ունեմ Դինա Ակոպովնայի հետ: Ինչ վերաբերում է վիզային, ես դրա խնդիրը չունեմ, որովհետև ես չունեմ ոչ մի տեսակի խախտում: Թե ինչ են գրել, ես չգիտեմ»
Հիշեցնենք, որ հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնան մեղադրվում է ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված խարդախության և փողերի լվացման մեջ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկատվության տարածումից հետո Դ.Ակոպովնան հերքել էր, որ կապ ունի տեղի ունեցած խարդախությունների հետ, ավելին` պնդել էր, որ այս պահին էլ ունի ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր:

Մինչ մեք խոսում ենք Դինա Ակոպովնայի, Աիդա Սարգսյանի և Սպիտակցի Հայկոի մասին Անջելա Սարգսյանը մտածում է կյանքը զրոյից սկսելու մասին։
Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որին կից խոսել է կյանքը զրոյից սկսելու մասին.
«Ամեն ինչ զրոյից սկսելը դժվար է, բայց միաժամանակ հետաքրքիր է ստուգել քո ուժը, համեբրությունը, դիմացկունությունը եւ փորձություններին պատրաստակամությունը: Յուրաքանչուրը յուրովի է խենթանում»,- գրել է 35-ամյա դերասանուհին, որն ավելի վաղ ներկայացել էր գայթակղիչ տեսքով:

դիտվել է 74609 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նման բան Հայաստանում դեռ չի եղել. Վիրաբույժը` կայանալիք բացառիկ կոնֆերանսի մասին

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Տեսանյութ․ Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան հրավառությունն և տորթը

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից