Երևան
19 / Նոյեմբեր / 2019

Պարզ գծեր, որոնք նպաստում են ավելի քան 20 հիվանդության բուժմանը. յոդով ցանցի բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Գոյություն ունեն 20-ից ավելի հիվանդություններ, որոնց դեպքում հնարավոր է յոդի ցանցի օգնությամբ թեթևացնել մարդու վիճակը:

Յոդի ցանցի օգնությամբ հնարավոր է՝

• Բացահայտել օրգանիզմում յոդի դեֆիցիտը
• Բուժել հազը
• Հաղթահարել հարբուխն ու մրսածությունը
• Արագացնել վերքերի ապաքինումը

Ինչպես անել յոդով ցանց

o Յոդի ցանցը մարմնի վրա հարկավոր է նկարել կոսմետիկ բամբակյա փայտիկների օգնությամբ (փայտիկներ, որոնք օգտագործվում են նաև ականջները մաքրելու համար): Ընկղմեք բամբակյա փայտիկը 5%-ոց յոդի լուծույթի մեջ ու մարմնի վրա նկարեք հորիզոնական ու ուղղահայաց գծերով ցանց:

o Սովորաբար յոդի ցանցի 1 «բջջի» իդելական չափը կազմում է 1 սմ խորանադ:

o Ներթափանցելով մաշկի մկանային հյուսվածքներ ու արյունատար անոթներ` յոդը քայքայում է ախտածին միկրոօրգանիզմները՝ դարձնելով դրանք սպիտակուցներ:

o Յոդի ցանցի գաղտնիքn այն է, որ շնորհիվ «բջիջների» որոշակի չափերի՝ բակտերիաների խմբերն իրարից անջատվում են ու արագ ոչնչանում:

o Յոդը հիանալի պայքարում է հենց այն բակտերիաների դեմ, որոնք օրգանիզմ են թափանցում մաշկի ծակոտկիների միջոցով:

Յոդով ցանց՝ օրգանիզմում յոդի պակասի դեպքում

Ըստ վիճակագրության՝ երկրագնդի գրեթե յուրաքանչյուր 3-րդ մարդ տառապում է օրգանիզմում յոդի դեֆիցիտից, որն էլ և դառնում է վահանագեղձի պաթոլոգիայի պատճառ, իսկ հղի կանանց համար կարող է դառնալ ֆիզիկական ու մտավոր թերություններով երեխաների ծնվելու պատճառ:

Որպեսզի կարողանաք հասկանալ՝ արդյոք օրգանիզմին մթերքներից ստացված յոդի քանակությունը բավարար է, հարկավոր չէ անալիզ տալ, բավական է ընդամենը կատարել յոդի ցանց:

o Ցանկալի է այն անել ազդրի ներքին մասում: Եթե 3 ժամ հետո յոդի ցանցի հետքերը չլինեն, ապա դիմեք բժշկի ու օգտագործեք յոդի դեֆիցիտն օրգանիզմում կարգավորող դեղամիջոցներ:

o Եթե յոդը մաշկի մեջ է ներծծվում 6-8 ժամվա ընթացքում, ապա դա նշանակում է, որ օրգանիզմում առկա է յոդի ներթափանցման հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք հնարավոր է կարգավորել սննդակարգում ամեն օր ձկան, ծովամթերքների, ջրիմուռի ու յոդով հարուստ այլ մթերքների օգտագործման շնորհիվ:

o Առողջ մարդկանց մոտ, ովքեր յոդի դեֆիցիտով չեն տառապում, յոդի ցանցի հետքերն անհետանում են 24 ժամ հետո:

Ինչով է օգտակար յոդի ցանցը հարբուխի ու մրսածության դեպքում

Նրանք, ովքեր ցանկանում են արագ բուժվել մրսածությունից, կարող են օգտվել յոդի ցանցից: Այս դեպքում հարկավոր է բարակ գծերով յոդի ցանց անել կա՛մ քթարմատի, կա՛մ քթի թևերի (քթի ստորին կողմնային մասեր) վրա: Հարկավոր է շատ զգուշորեն գործել, քանի որ դեմքի վրա, ինչպես և պարանոցի վրա բավականին մեծ է յոդից այրվածքներ ձեռք բերելու հավանականությունը:

Յոդի ցանց կապտուկներից ազատվելու համար

Եթե կապտուկներից ազատվելը դարձել է ձեզ համար խնդիր, ապա կարող եք օգտվել յոդից, մասնավորապես՝ յոդի ցանցից: Սակայն այն չի կարելի օգտագործել վնասվածք ստանալուց անմիջապես հետո, այն խորհուրդ է տրվում կատարել վնասվածք ստանալուց մեկ օր հետո: Խնդիրն այն է, որ անգամ թեթև վնասվածքն ուղեկցվում է հյուսվածքների այտուցվածությամբ, իսկ յոդի գրգռող ազդեցությունը չի նպաստի վերջինիս ներծծմանը:

Նման դեպքերում առավել արդյունավետ է նախ վնասվածքի հատվածի վրա ազդել կտորի մեջ փաթաթված սառույցի կտորով, և միայն հաջորդ օրը վնասվածքը մշակել յոդով:

Յոդով ցանց հղիության դեպքում

Այն կանանց, ովքեր պատրաստվում են մայրանալ, խորհուրդ է տրվում օգտվել յոդի ցանցից՝ օրգանիզմում յոդի դեֆիցիտը լրացնելու համար: Բացի այդ՝ այն կօգնի պայքարել մրսածության ախտանշանների դեմ, քանի որ հղիներին ոչ բոլոր դեղամիջոցներն են թույլատրելի:

դիտվել է 10922 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)