Երևան
12 / Նոյեմբեր / 2019

Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունը մերժել Սպիտակցի Հայկոյի մուտքի արտոնագիրը, և ի՞նչ կապ ունի Դինա Ակոպովնան

Արդեն տեղեկացրել ենք, որ հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնան մեղադրվում է ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված խարդախության և փողերի լվացման մեջ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն վերջինս հերքել է, որ կապ ունի տեղի ունեցած խարդախությունների հետ, ավելին` պնդել, որ նույնիսկ այս պահին ունի ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր:

Վերջերս մամուլում մի տեղեկություն հայտնվեց, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք, ովքեր մասնակցել են Դինա Ակոպովնայի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ: Նրանց թվում են Աիդա Սարգսյանը, Սպիտակցի Հայկոն:

Asekose.am-ի հետ զրույցում Սպիտակցի Հայկոն նշեց, որ խնդիրը մեկ այլ բանից է առաջացել.

«Ես ԱՄՆ էի մեկնել տուրիստական վիզայով: Մասնակցել եմ համերգի, որի համար պետք է դիմած լինեի հատուկ վիզայի համար, սակայն չէի դիմել: Հենց դրա պատճառով է, որ խնդիր է առաջացել: Չեմ կարծում, որ այն որևէ կապ ունի Դինա Ակոպովնայի կազմակերպած համերգին մասնակցելու հետ»:

Հիշեցնենք, որ Asekose.am-ի հետ զրույցում երգչուհի Աիդա Սարգսյանը ևս խոսել է վերոնշյալ թեմայի մասին` ասելով, որ ինքը վիզայի խնդիր չունի, ոչ մի տեսակի խախտում թույլ չի տվել ու չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը:

Նյութի աղբյուր՝ http://asekose.am/hy_AM/news/6/263132-incou-e-amn-despanatoune-merjel-spitakci-haykoyi-moutqi-artonagire--e-inc-kap-ouni-dina-akopovnan.html

դիտվել է 9940 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)