Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

Իսկ ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը կառավարաման նոր՝ խորհրդարանական մոդելի պարագայում, նախագահի՞, թե՞ վարչապետի կինը:

Արդեն երկար ժամանակ հայ հանրությունը չի կարողանում հստակ ստանալ մեկ հարցի պատասխան՝ իսկ ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը կառավարաման նոր՝ խորհրդարանական մոդելի պարագայում, նախագահի՞, թե՞ վարչապետի կինը: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իրենք էլ լրագրողների սույն հարցին չեն կարողանում կոնկրետ պատասխան տալ, թեեւ միջազգային պրակտիկան պետք է որ նրանց հուշեր հարցի պատասխանը:

Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ապրիլի 9-ից հետո իր դիրքերը չի զիջի 4-րդ նապագահ Արմեն Սարգսյանի կնոջը՝ Նունե Սարգսյանին: Եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո դառնա ՀՀ վարչապետ, ապա Ռիտա Սարգսյանը կշարունակի իրականացնել առաջին տիկնոջ գործառույթները եւ ինքն էլ կհամարվի Հայաստանի հանրապետության առաջին տիկինը:

Սահմանադրական փոփոխությունների խմբի անդամ, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը ՀԺ-ի լրագրողի հարցին ի պատասխան նշել է, որ ապրիլի 9-ից հետո ՀՀ առաջին տիկինը լինելու է վարչապետի կինը: Կոստանյանն այն մեկնաբանել է այսպես, քանի որ ֆունկցիոնալ առումով երկրի ղեկավարը լինելու է վարչապետը, ապա նրա կինն էլ պետք է լինի երկրի առաջին տիկինը:
«Ես կարծում եմ, որ նույն սկզբունքն է լինելու, եթե պետության ղեկավարին ֆունկցիոնալ առումով համարել ենք վաչապետին, ապա շատ տրամաբանական է, որ այդ տեսակետից պետք է լինի վարչապետի կինը»,- մեկնաբանել է Գեւորգ Կոստանյանը:

դիտվել է 11688 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են