Երևան
23 / Մարտ / 2019

Կեմերովոյում հրդեհի ժամանակ կնոջը, քրոջն ու 3 երեխաներին կորցրած տղամարդը պատմել է ողբերգության մասին (Video)

Կեմերովոյում բնակվող գործարար Իգոր Վոստրիկովը, ով առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով կորցրել է երեք երեխաներին, կնոջն ու քրոջը, ասել է, որ կինոթատրոնի դռները դրսից են փակված եղել։ «Լենան այնտեղից զանգահարեց՝ բղավելով՝ օգնեցե՛ք, փրկե՛ք, մեզ փակել են այստեղ։ Նրանք չեն կարողացել դռները բացել։ Մայրս անմիջապես այստեղ եկավ, չորրորդ հարկ բարձրացավ։ Աղաչում էր, որ ինչ-որ մեկը բացի այդ կինոթատրոնի դռները։ Բայց ոչ ոք օգնության չեկավ։ Երեք կինոսրահներից մեկի դռները բաց էին, այնտեղ բոլորը փրկվել են»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ հարցազրույցում ասել է գործարարը։

Գործարարը մշտապես գտնվում է քաղաքի դիահերձարաններից մեկի մերձակայքում՝ հույս ունենալով, որ իրեն կկանչեն։ Սակայն մարմինների մեծամասնությունն այնքան այրված է, որ ճանաչել հնարավոր չէ։ Նա նաև հավելել է, որ ԱԻՆ-ի աշխատակիցները, բացի նրանից, որ պատրաստված չէին, այլև չէին արձագանքում օգնության խնդրանքներին։

Իգորը նշում է, որ տուժածների հաշվարկով՝ ողբերգության օրը շուրջ 350 մարդ է զոհվել։

դիտվել է 57861 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Բագրատ Սրբազանը, Հայկ Չոբանյանը և այլք` «Հայաստանի հետքերով» ֆոտոցուցահանդեսին

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Աժ 60 մաքրուհիները չեն մնալու առանց աշխատանքի

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...