Երևան
15 / Հուլիս / 2019

«Կինը պետք է ինքնավստահ և երջանիկ լինի՝ անկախ տարիքից». Մանե Գրիգորյանը՝ նոր հեռուստանախագծում

Առաջին ալիքը և ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում են նոր հեռուստանախագիծ՝ «Անկախ տարիքից», որն Առաջինի եթերում կլինի յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 19:50-ին:

Վերափոխման ճանապարհին նախագծի հերոսուհիներին և հեռուստադիտողին կուղեկցի Մանե Գրիգորյանը: Հաղորդման ընթացքում պլաստիկ վիրաբույժը, ատամնաբույժը, բժիշկ-էսթետիստն ու ոճաբաններն աշխատելու են հերոսուհիների հետ և օգնելու են նրանց վերականգնել գեղեցկությունը, հմայքը, ինքնավստահությունը և նոր կյանք սկսելու ցանկությունը:
«Կոսմետոլոգիայի ոլորտի լավագույն մասնագետներից, ոճաբաններից, դիմահարդարներից ու վարսահարդարներից կազմված մեր պրոֆեսիոնալ թիմը կօգնի կանանց վերագտնել իրենց գեղեցկությունը և կյանքը սկսել նոր էջից: Կինը պետք է ինքնավստահ և երջանիկ լինի՝ անկախ տարիքից»,- նշել է Մանե Գրիգորյանը:

«Անկախ տարիքից» նախագծի առաջին թողարկումն Առաջինի եթերում կարող եք դիտել այսօր՝ ժամը 19:50-ին:

 

դիտվել է 8789 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Տեսանյութ․ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է