Երևան
24 / Մարտ / 2019

Ինչու են կանայք տնքում սեքսի ժամանակ

Դիմացինին համակրելու հարցում մեծ նշանակություն ունի ձայնը, անգամ որոշիչ։ Ճապոնիայում, օրինակ, գեյշաները հրաշալի տիրապետում էին ձայնի արվեստին։ Նրանք տղամարդկանց խելքահան էին անում ոչ միայն մարմնի լեզվով, այլև ձայնի օգնությամբ։

Ձայնի ազդեցության մասին է վկայում նաև հեռախոսային սեքս ծառայությունների տարածվածությունը, և չի բացառվում, որ դյութիչ ձայնի տիրուհիներն, ովքեր միայն զրուցելով խելքահան են անում հազարավոր բաժանորդների, իրականում ցանկալի արտաքին չունենան։

Ուսումնասիրության համաձայն՝ էրոտիկ տեսարաններով ֆիլմերի ազդեցությունը ևս նվազում է, եթե այն դիտում ենք առանց ձայնի։ Մասնագետները փաստում են, որ հատկապես ցածր, հանդարտ ձայնն է ակտիվացնում հակառակ սեռի սեռական ցանկությունը։

Այո, հիմնականում կանայք ավելի շատ են աղմկում սեքսի ընթացքում, քան տղամարդիկ, սակայն դա չի նշանակում, որ հակառակ դեպքում հաճույքը նվազում է։ Այս առումով իրարամերժ կարծիքներ են հնչում։ Որոշ կանայք հաճույքն արտահայտում են նույնիսկ արտասվելով կամ ծիծաղով, ինչն, անշուշտ, հնարավոր է ցնցի տղամարդուն։

Հետաքրքիր է, որ կանայք նույնչափ գրգռվում են տղամարդկանց տնքոցներից, ինչպես տղամարդիկ՝ կանանց։

Սակայն ինչպես կենդանական աշխարհում, այնպես էլ մարդկանց դեպքում հույզերն արտահայտում են կանայք։ Ի դեպ, կենդանիներից միայն շիմպանզեներն են մարդկանց պես աղմկում սեքսի ժամանակ, սակայն եթե այդ ընթացքում տարածքում ավելի «գեղեցկադեմ» շիմպանզե է հայտնվում, ապա էգ շիմպանզեն պարզապես լռում է։ Ինչևէ, ձայների ազդեցության ուժը գիտակցելով՝ կանայք կարող են հեշտությամբ օգտագործել այն։

Մեծ Բրիտանիայի «Լիդս» համալսարանի գիտնականները փաստում են, որ կանայք, ցանկանալով գոհացնել զուգընկերոջը, ձևացնում են, թե օրգազմ են ստանում՝ օգտագործելով ձայնն ու շնչառությունը։ Ձայնարկությունները կիրառում են նաև սեռական ակտի ավարտն արագացնելու նպատակով։

«Ախուվախերը» բարձրացնում են տղամարդու ինքնագնահատականը

Սեքսի ժամանակ կնոջ տնքոցներն ու «ախուվախերը» բարձրացնում են տղամարդու ինքնագնահատականը։ Նման արձագանքն ասես ապացուցում է, որ տղամարդն ամեն ինչ ճիշտ է անում։ Սակայն սա չի նշանակում, որ կանայք պետք է արհեստական կամ ֆիլմային ձայներ հանեն։
Հետաքրքիր փաստ է, որ սեքսի ժամանակ կանայք կարող են հազարավոր բաների մասին մտածել, անգամ արտահայտվել։ Երբեք մի խոսեք այնպիսի բաների մասին, որոնք կապ չունեն սեքսի հետ։ Չի կարելի պահն օգտագործել և տղամարդուց խնդրել, օրինակ, թանկարժեք մուշտակ։ Անկողինը սեր, հաճույք պարգևելու և ստանալու համար է, այլ ոչ թե առևտրի։

Սեքսի ժամանակ տեղին են հաճոյախոսությունները։

Օրինակ, եթե տղամարդուն ասում եք՝ «Այս ինչ մեծ է», նույն ազդեցությունն ունի, եթե տղամարդը կնոջն ասի՝ «Ինչ սիրուն ես» կամ «Սիրում եմ քո մարմինը»։ Կարևոր է նաև ասել այն, ինչ ուզում ես, որ նա անի քեզ հետ։

Ցանկությունների բարձրաձայնումը առավելագույն հաճույքի երաշխիքներից է։ Տղամարդիկ սիրում են լսել, թե ինչ է ուզում կինը, այլ ոչ թե գուշակել։ Հրահրեք տղամարդուն հատուկ բառերով, նրա մեջ արթնացրեք որսորդին, ով սիրում է տիրանալ:

 

դիտվել է 60318 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել». Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին ...

Արսեն Թորոսյանը հիմա նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ձեռքով գետնի աղբն է հավաքում. ՈՒՂԻՂ

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...