Երևան
21 / Սեպտեմբեր / 2018

«Երազում եմ այն պահի մասին, երբ ծնողներս ինձ կասեն՝ հպարտ ենք քեզնով աղջիկս, ապրես». Աիդա Թորոսյան

«Երազում եմ այն պահի մասին, երբ ծնողներս ինձ կասեն՝ հպարտ ենք քեզնով աղջիկս, ապրես». Yelaket.am-ի հետ  իր երազանքի մասին այդպես կիսվեց  ամամերիկաբնակ հաղորդավարուհի, դերասան՝  Աիդա Թորոսյանը։

Ո՞րն է եղել Ձեզ կոփող ամենամեծ երևույթը, Աիդան ասաց. «Միացյալ Նահանգներ տեղափոխվելուս երկրորդ տարին։ Մի շրջան, երբ շատ բան էր խառնվել իրար։ Չէի հասկանում, թե ինչ եմ ուզում եւ դեպի ուր եմ շարժվում։ Վազում էի նպատակների հետեւից, որոնք իմը չէին։ Ինձ համար բավական խորթ զգացողություներ ունեցա՝ դեպրեսիոն շրջան, որի ընթացքում էլ սկսեցի ինձ ավելի լավ ճանաչել»։

Այն հարցին թե ինչի՞ հետ է փորձում համակերպվել, Աիդան պատասխանեց. «Սովորել եմ համակերվել այն երեւույթների հետ, որոնք դիմացինին են պատկանում եւ իմ սահմաններից դուրս են։ Օրինակ, սովորել եմ համակերպվել հարազատիս ու ընկերներիս այն բնավորության գծերի հետ, որոնց հետ չէի հաշտվում։ Քանի որ բնավորությամբ համակերպվող չեմ, ցանկացած բան, որն ինձ դուր չէր գալիս, ընդունում էի որպես մարտահրավեր, կռիվ տալիս եւ փորձում ինձ հարմարացնել։ Սա այդքան էլ առողջ մոտեցում չէ։ Իսկ հիմա ավելորդ էներգիա չեմ ծախսում այն բաների վրա, որոնք չեմ կարող փոխել։

Գիտեմ, որ հաստատ չեմ համակերպվի ուրիշի ստեղծած «իրականության» կամ ընդունված դոգմաների հետ։ Ես ինքս եմ ստեղծում իմ իրականությունը, նույնիսկ եթե դրա համար պետք է ինքս ինձ դնեմ անհարմար իրավիճակներում»։

<div class="separator"></div>

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը, որից կցանականյիք մեջբերումներ անել.

«Այս պահին շատ եմ կարդում կենսագրական, հոգեբանական եւ ինքնաբացահայտմանը վերաբերող գրքեր։ Գիրքը, որն այս պահին եմ ընթերցում, կոչվում է «Լoving What Is», հեղինակը՝ Byron Katie։ Մի մեջբերում, որը թերեւս շատ պարզ է, սակայն կարեւոր.«Մենք ինքներս ենք գրում մեր պատմությունը, իսկ մեր կյանքը միայն մեր ներքինի եւ մտքերի արտացոլանք է»։

Ո՞ր ֆիլմն է ամենամեծ ազդեցությունն ունեցել Ձեր ներաշխարհի վրա.

«Ռոբերտո Բենիննիի «Կյանքը Գեղեցիկ է»/ Life is Beautiful ֆիլմը»։

Ինչի՞ մասին Աիդան երբեք հրապարակավ չի խոսի և ինչու՞.

«Ընդհանրապես փորձում եմ զերծ մնալ 'երբեք' ներից։ Չեմ կարծում կա թեմա, որի մասին երբեք չեմ խոսի։ Կլռեմ, եթե այդ պահին ճիշտ եմ գտնում չկիսվելը»։

Ո՞րն է այն երգը, որն ըստ Ձեզ, երբեք չի հնանա:

«Ինձ համար՝ The Beatles-ի ողջ երգացանկը, իսկ եթե մեկ երգ առանձնացնեմ, ուրեմն Pink Floyd – Wish You Were Here»։

Թե ի՞նչ է սովորեցրել կյանքը, Աիդաին ասաց. «Բարեբախտաբար դեռ այն փուլում չեմ, որ կարողանամ ամփոփել կյանքից սովորածը, սակայն կարող եմ ասել, որ իսկապես օր օրի նոր բաներ եմ բացահայտում թե իմ մեջ, թե իմ շրջապատում։ Առայժմ սովորել եմ գնահատել ու ապրել իմ ներկայի մեջ։ Հասկացել եմ, որ ամեն ինչ ավելի քան պարզ է, քան մենք պատկերացնում ենք, եւ որ ես ու միայն ես եմ պատասխանատու իմ երջանկության համար։Եվ ամենակարեւորը՝ սովորել եմ իսկապես լսել դիմացինիս»։

Իսկ թե երբ է կյանքը լիարժեք պատասխանեց. «Մենք ինքներս ենք սահմանում «լիարժեք կյանք» ասվածը։ Կյանքն արդեն իսկ լիարժեք է, պետք է ուղղակի կարողանալ տեսնել եւ ապրել այդ արժեքներով, որոնք սովորաբար չափազանց պարզ ու հասարակ են, բայց որոնց մենք հաճախ անտեսում ենք։ Իսկ եթե սպասենք լիարժեք կյանքին, ապա միշտ էլ կսպասենք»։

Ըստ Աիդայի՝ այսօր մարդիկ ամենաշատը կարիք ունեն սիրո։ Մենակությունն այսօրվա ամենամեծ խնդիրն է։ Կարծում եմ բոլորիս հիմնային կարիքը նույնն է՝ սիրված, հասկացված եւ գնահատված լինելը։  

Աիդա, ինչ է հարկավոր կնոջը՝ կատարյալ երջանիկ լինելու համար. «Էլի այդ «կատարյալ» բառը, որը տանել չեմ կարողանում։) Կարծում եմ սխալ է, երջանկությունը ինչ-որ մի բանաձեւով սահմանելը։ Ինչպես արդեն նշեցի, բոլորի համար է սերը եւ հասկացված լինելը կարեւոր. նույնն էլ վերաբերում է կնոջը։ Միայնակ կամ սահմանափակված կնոջ համար մի գուցե դժվար լինի երջանիկ լինելը»։

<div class="separator"></div>

Դուք ձեզ համարու՞մ եք երջանիկ կին. «Եթե կարճ պատասխանեմ ապա, այո, ես երջանիկ եմ, սակայն կան բաներ որոնցից դեռեւս գոհ եւ բավարարված չեմ»։

«Հեռվից միշտ ել հեշտ է սիրառատ եւ կարոտագին հայտարարություններ անելը։ Կարոտում եմ մարդկանց, հարազատներիս, իսկ հայրենիքս՝ ավելի եմ գնահատում». այսպես պատասխանեց Աիդան հայրենիքի հանդեպ կարոտի մասին։

Ցանկանու՞մ եք վերադառնալ Հայաստան. «Երբ ցանկությույնս այնքան մեծ լինի, կամ մի գուցե գիտակցությունս փոխվի եւ հասկանամ, որ այլ կերպ չեմ կարող, իհարկե կվերադառնամ»։

Եվ վերջում ի՞նչ կա ԱՄՆ-ում, որ չկա Հայաստանում. Աիդան կարճ և կոնկրետ պատասխանեց. «Հնարավորություններ…»։ 

 

դիտվել է 45058 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են