Երևան
23 / Մարտ / 2019

Շատ լինի, քիչ չլինի

Yelaket.am-ը գրում է․ Վատիկանում մեծ հանդիսավորությամբ բացվեց Նարեկացու արձանը: Սա մեծ արժեք ունեցող իրադարձություն է: Առհասարակ, կարելի է քննադատել ամեն ինչ, բայց նման հարցերում մի քիչ զուսպ պետք է լինել, որովհետև սա այն հարցն է, երբ Հայաստանը կարողանում է հոգևոր աշխարհում ընդգծել իր ուրույն դիրքը: Նարեկացու արձանի մեջ ամփոփվում է կաթոլիկ և առհասրակ քրիստոնյա աշխարհի հարգանքը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ:

Երեկ պարզ դարձավ, որ ապագա վարչապետը երկու նստավայր կունենա: Հայկական ավանդական ասացվածքը եկավ ապացուցելու իր ճշմարտացիությունը՝ շատ լինի քիչ չլինի: Նախարարներն այդպես էլ իրենց սենյակներից դուրս չեն գա ու կրկին կներփակվեն Հանրապետության Հրապարակի հարակից եռանկյունու մեջ: Սպասենք վերադասավորումներին, ըստ այդմ էլ պարզ կլինի, ի վերջո, ուր ենք գնում մենք:

Արցախի ԱԺ նախագահը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել Սենատի ներկայացուցիչների հետ: Արցախի նախագահի այցը ԱՄՆ, Արցախի ԱԺ նախագահի այցը Ֆրանսիա վկայում է այն մասին, որ Արցախի հարցում ինչ-որ բան տեղից շարժվում է ու, ի օգուտ, hայկական կողմի: Մեկ ամսում Արցախը բարձր մակարդակով գտնվեց ԵԱՀԿ Մինսկի համանախագահ 2 երկրներում: Պետք է հիշել, որ միայն վերը նշված կառույցն Արցախի հարցում միջամտության մանդատ ունի:

 

 Ընդդիմություննը չի կարողանում միավորվել, որովհետև չի կարողանում լուծել լիդերի խնդիրը: Չկա մեկն, ում հետևից կգնան բոլորը, կամ գոնե քննարկումների ժամանակ նրա ձայնն ավելի հարգելի կլինի: Դրա միակ պատճառը գաղափարների սննանկությունն է, փաստացի բոլորը պայքարում են մեկ բանի դեմ կամ համար, բայց ունեն մի քանի ճանապարհային քարտեզներ, որոնցից յուրաքանչյուրն ինչպես ժամանակն է ցույց տալիս՝ արդյունավետ չէ:

Ընդդիմադիրների պայքարում միակ դրական բանը, որ այս օրերին նկատվում , դա հայտարարություններ են այն մասին, որ իրենք իրենց մեթոդաբանության մեջ բռնությունը բացառում են, բայց իշխանությունն էլ իր հերթին պետք է քայլեր կատարի, որ ժողովրդի վիճակը բարելավվի: Շատ իշխանավորներ սերտաճել են իրենց աթոռներին, ու եթե ընդդիմադիր լիդերները բացառում են բռնությունը, կողքի բակի չքաղաքականացված կերպարը, վերջին հուսահայտ քայլով, կարող է դիմել բռնության:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

դիտվել է 18853 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Բագրատ Սրբազանը, Հայկ Չոբանյանը և այլք` «Հայաստանի հետքերով» ֆոտոցուցահանդեսին

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Աժ 60 մաքրուհիները չեն մնալու առանց աշխատանքի

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...