Երևան
25 / Հունիս / 2018

Փախի՛ր կնոջիցդ. ի՞նչ կապ ունի Դավիթ Սեխպեյանը երկու կին ունեցող ռոմանտիկ տաքսիստի հետ

Yelaket.am-ի զրուցակիցն է դերասան, երգիչ Դավիթ Սեխպեյանը, ում հետ զրուցեցինք նոր ներկայացման,Ամերիկայում տևական ժամանակ բնակվելու, երազանքի դերի և ներկայիս կյանքի մասին:

 1.Տևական ժամանակ բնակվում եք Ամերիկայում․ ի՞նչը Ձեզ հիասաթափեցրեց:

Թող պաթետիկ չհնչի,առհասարակ, աշխատում եմ չհիասթափվեմ: Ապրելով այստեղ սկսեցի ավելի շատ գնահատել հայերի տեսակը, բնավորությունը, իրար հարգելը, անհրաժեշտ պահին միավորված լինելը:Հիասթափության մասին խոսք լինել չի կարող:

2.Ինչո՞վ եք այժմ զբաղվում:

Աշխատում եմ որպես ռեժիսոր, դերասան, հանդիսավար և երգիչ:

3.Կա՞ թատերական ներկայացում, որում ընդգրկված եք․ մանրամասնե՛ք:

Ներկայումս պատրաստվում ենք մի ներկայացման,որը կոչվում է «Փախիր կնոջիցդ»: Ռեժիսոր և գլխավոր դերակատարը Դավիթ Թադևոսյանն է: Մեծ բավականություն եմ ստանում աշխատելով Արամի հետ Մխիթարյան, ինչպես նաև Զոհրապ Բեկ-Գասպարենցի, Աիդա Թորոսյանի,Աստղիկ Խաչատրյանի հետ: Ներկայացումը մի ռոմանտիկ տաքսիստի մասին է, ով սիրում է երկու կնոջ և ամուսնացած է այդ երկուսի հետ:

 

4.Ձեր երազանքի դերը:

Գիտեք, երևի երազում եմ, որ ամեն մարդ իր գործով զբաղվի, որպեսզի դերասանները կարողանան կերտել իրենց երազանքի դերերը:

5.Կարելի է ասել, որ Ամերիկան հնարավորությունների՞ երկիր է:

Երբեք չեմ ուզում որևէ երկիր, պետություն, քաղաք, տարածք, թերակղզի կամ կղզի համեմատել Հայաստանի հետ, ուղղակի մասշտաբների տարբերություն կա:

6.Ինչպե՞ս կվերնագրեիք Ձեր ներկայիս կյանքը:

«Ճամփորդություն»…

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

դիտվել է 150024 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է տեղի ունեցել զինվորի կյանքը խլած պայթյունը

Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ից. ինչպե՞ս էին պահվում «գերիները»

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանվելը էնքան էր ծեծել, ձեռքերն ու ոտքերը ջարդել էր. ինչ է բացահայտում Հայաստանից արտագաղ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են