Երևան
25 / Ապրիլ / 2018

Երբեք չէի խաղա Ալ Պաչինոյի, Էնթոնի Հոփքինսի հետ

Yelaket.am-ի զրուցակիցն է դերասանուհի Աստղիկ Խաչատրյանը, ում հետ զրուցեցինք երազանքի դերի, արտիստի կարևորագույն հատկանիշների, նոր բեմադրվող ներկայացման և կատարյալ երջանկության մասին:

 1.Ձեզ երազանքի դերը:

Երազանքի դեր ասվածը շատ պաթետիկ է, բայց կան դերեր, որոնք կուզեի մարմնավորել, օրինակ՝պատմական կանանց, կամ, եթե ֆիլմերից, օրինակ՝ «Դոգվիլ» ֆիլմից Գրեյսի կերպարը կփորձեի մարմնավորել, դե իհարկե, չգիտեմ՝ ինչքանով կստացվեր, բայց դա ցանկություն է:

2.Կարևորագույն հատկանիշներ,որոնցով պետք է օժտված լինի արտիստը:

Օ~, արտիստը պիտի շաաատ հատկանիշներով օժտված լինի,գրեթե ամեն ինչ պիտի կարողանա անել ու «չ» տառը չպիտի ասի. դե ես սա չեմ կարող անել, սա չի ստացվում ու այդպես շարունակ:

3.Ներգրավված եք մի ներկայացման մեջ, որը կոչվում է «Փախի՛ր կնոջիցդ»: Կմանրամասնե՞ք, ինչի՞ մասին է ներկայացումը:

Ներկայացումը կատակերգական է:Պիեսը տաքսու երիտասարդ վարորդի մասին է՝ Ջոն Սմիթի, ով վարում է երկակի կյանք, ունի երկու կին՝ Մերին և Բարբարան: Նա բավականին հմուտ կերպով կարողանում է այցելել երկու կանանց էլ, քանի որ երեք տարի ամուսնացած լինելով նրանց հետ, կանանցից ոչ մեկ չի էլ կասկածում: Պիեսի հետաքրքրական պահը սկսում է այն ժամանակ, երբ հերոսը փրկելով մի ծեր կնոջ ավազակներից, հայտնվում է հիվանդանոցում ու շեղվում է իր գրաֆիկից: Սկսվում է խառնաշփոթը, սուտը ,թյուրիմացությունները, գործին են միանում նաև երկու ոստիկանները և Ջոնի հարևան Սթենլին, որն էլ իր հերթին ավելի է բարդացնում իրավիճակը: Ես մարմավորում եմ Մերիի կերպարը: Այս ամենին ավելանում են բավականին հետաքրքիր ռեժիսորական լուծումներն ու դերասանական հրաշալի կազմը: Մնացածն էլ թողնենք անակնկալ հանդիսատեսի համար:

4.Ի՞նչն է Ամերիկայում Ձեզ ամենաշատը դուր գալիս:

Կլիման,կլիման ու էլի կլիման: Ես մրսկան եմ:

5.Ո՞ր դերասանի հետ երբեք չէիք խաղա:

Երբեք չէի խաղա Ալ Պաչինոյի ,Էնթոնի Հոփքինսի ու էլի այդպիսի մեծերի հետ: Ուղղակի համարձակություն չէի ունենա:

6.Ո՞ր հատկանիշների համար տղամարդուն կյանքի կողակից կընտրեիք:

Այն բոլոր հատկանիշների համար, որոնք ունի Դավիթը. պիտի սիրել կարողանա:

7.Գաբրիել Գարսիա Մարկեսն ասում էր, որ կանայք են ղեկավարում աշխարհը: Միակ բանը, որ նրանք չեն ներում, դավաճանությունն է: Համակարծի՞ք եք:

Համաձայն եմ, որ կառավարում են, բայց երբեք տղամարդուն այդ մասին ասել պետք չի: Ինչ վերաբերում է ներելուն, եթե սիրում են, դա էլ են ներում, պարզապես երբեք չեն մոռանում:

8.Ի՞նչ է Ձեզ պակասում կատարյալ երջանիկ լինելու համար…

Մարդը միշտ անկուշտ է, երբեք չի բավարարվում, միշտ էլ մի բան պակաս է: Իհարկե, ես երջանիկ եմ, որ ունեմ հրաշալի ընտանիք, սիրող ամուսին, մի հրաշք, արև տղա, բայց դե լրացումներից չէի հրաժարվի….

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

դիտվել է 10496 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է հրաժարական տվել

Գեներալ Մանվելը ուրացավ ՀՀԿ-ին

Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...