Երևան
25 / Ապրիլ / 2018

Dota 2 հայաստանյան առաջնությունն ավարտվեց․ հայտնի են հաղթողները (լուսանկարներ)

Կիբեռսպորտը Հայաստանում զարգացնելու նպատակով BetConstruct ընկերութան աջակցությամբ ապրիլի 5-ին մեկնարկած Dota 2 խաղի հայաստանյան առաջնությունն ավարտվեց։ 4 օր տևած մրցապայքարի արդյունքներն ամփոփվեցին ապրիլի 8-ին Betconstruct ընկերության գլխավոր գրասենյակում։ Առաջնությանը մասնակցում էին 16-27 տարեկան եիրտասարդներից կազմված թիմեր։ Այս տարի Dota 2-ի մրցաշարի մրցանակային ֆոնդը 1 մլն դրամ էր։


Խաղային երկարատև և բարդ փորձությունները հաղթահարելուց հետո՝ մասնակից 12 թիմից առանձնացան լավագույն 4-ը։ Մրցանակային 4-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար՝ Team NWE և RipFawl թիմերը: Չեմպիոնությանը ընդամենը մեկ քայլ պակասեց No Excuses-ին․ թիմը գրավեց երկրորդ հորիզոնականը։ Dota 2-ի հայաստանյան առաջնության հաղթող ճանաչվեց Fire Fist-ը՝ արժանանալով 500 000 դրամ մրցանակին։


Betconstruct ընկերությունը կշարունակի իրականացնել նմանատիպ մրցաշարեր՝ արդեն ավելի մեծ մրցանակային ֆոնդով։

դիտվել է 1427 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է հրաժարական տվել

Գեներալ Մանվելը ուրացավ ՀՀԿ-ին

Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...