Երևան
23 / Մարտ / 2019

Սադրիչ գործողություններ նախիջևանյան հատվածում

Ադրբեջանական կողմը նախիջևանյան հատվածում սադրիչ գործողությունների է անցնում: Նրանք կրակում են այն հատվածներում, որտեղ սովորաբար հանգիստ է, բացի դա նախիջևանյան հատվածը բուն Արցախի հետ չի սահմանակցում, ստացվում է, որ նրանք կրակում են Հայաստանի վրա, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Եթե այս ամենի գումարում ենք ՌԴ-ի վերջերս արված հայտարարությունը, որ իրենք կանգնելու են իրենց ռազմական դաշնակիցների կողքին, պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը սադրում է ՌԴ-ին: Քանի-որ ՌԴ-ն երևանյան իր պատվիրակների միջոցով հայտարարել էր, որ այլևս մեծաքանակ զենք չի վաճառելու Ադրբեջանին:

Երկու հզոր աշխարհաքաղաքական միավորների կոնֆլիկտի կենտրոն այս պահին Սիրիան է: Այնտեղ իրավիճակը գերլարված է: Այս proxy war-ը, սակայն կարող է սիրիական սահմաններից դուրս գալ: Դրա մեկ օրինակը Աֆրինի արյունահեղ պատերազմն էր ու մենք պետք է այնքան զգույշ լինենք, որ proxy war-ը չհասնի մեր մատույցներին: ՌԴ-Արևմուտք գերլարված ֆոնը հույս ունենանք չի կրկնի առաջին աշխարամարտի տխուր սցենարը:

Երեկ տեղի ունեցավ Ռոմա Բարսելոնա հանդիպումը: Դա սովորական մի հանդիպում էր, սակայն Ռոման վերցրեց ու իր հրաշալի քամբեքով պատմություն կերտեց: Առաջին խաղում՝ պարտվելով 4-1 հաշվով, նրանք Իտալիայում հաղթանակեցին 3-0 հաշվով: Այս ամենը պատմական չէիր անվանի, եթե մրցակիցը Բարսելոնան չլիներ: Ֆուտբոլը գեղեցիկ է նման քամբեքներով ու գեղեցիկ գոլերով:
Ազատության հրապարակում կրկին հացադուլեր և ջրադուլեր, պայքարի կոչեր են: Մի խոսքով ոչ մի նորություն: Այս ֆոնին իշխանությունը սեփական նախագծած քաղաքական պլանով հանգիստ առաջ է գնում: Ժողովուրդը հիասթափված մէ և ոչ ոքի չի հավատում, իսկ ընդդիմությունը չի անում քայլեր, որպեսզի նախ խանգարի իշխանությանը, երկրորդ ոտքի հանի ժողովրդին: Հնամաշ մեթոդներն այժմ արդիական չեն: Ընդ որում ոչ մի հացադուլավոր Հայստանում դեռ երկար հացադուլի մեջ չի եղել:

դիտվել է 133292 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Բագրատ Սրբազանը, Հայկ Չոբանյանը և այլք` «Հայաստանի հետքերով» ֆոտոցուցահանդեսին

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Աժ 60 մաքրուհիները չեն մնալու առանց աշխատանքի

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...