Երևան
11 / Դեկտեմբեր / 2018

ՌԴ-ի և ԱՄՆ-ի առճակատումից տուժում է բացառապես Սիրիան

Yelaket.am

ՌԴ-ն հայտարարում է, որ ԱՄՆ ինքնաթիռնները բազմաթիվ հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայում գտնվող ռուսական ռազմաբազաների վրայով: Թրամփն իր հերթին շարունակում է սպառնալ ավիահարվածներով: Ինչո՞ւ ամեն ինչ այսպես սրվեց: Սա ՌԴ-Եվրոպա առճակատման շարունակությունն է, և ԱՄՆ-ն լավ հասկանալով, որ Սիրիայում Բաշար ալ Ասադի զորքերի առաջխաղացումը դա ռուսական հաղթանակ է նշանակում, օգտվեց Եվրոպա ՌԴ առճակատումից և այդ ընդհանուր խճանկարում փորձում է ստանալ իր մասնաբաժինը: ցավալին այն է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի առճակատումից կրկին տուժում է բացառապես Սիրիան: Երբեմն հայտնի Հալեպ և Դամասկոս քաղաքաների ուրվականները ևս մեկ անգամ զոհվելու եզրին են կանգնած:

ՀՀԿ-ում թեթև ընդհարում է տեղի ունեցել Շարմազանովի և Դավիթ Հարությունյանի միջև: Պատճառները մի կողմ կարելի է դնել և փաստել այն դրական տեղաշարժը, որը տեղի է ունեցել: 100.000 անդամ ունեցող կուսակցությունում այլ կարծիքներ չէին հնչում, իսկ Դավիթ Հարությունյանը վերցրեց ու փակ կառույցից մի փոքրիկ հատված բացեց: Սա իհարկե չի կարելի անվանել լիակատար ժողովրդավարություն, բայց, որ բաց դաշտում նման քննարկումներ պետք են ու իշխանականների նման ընդհարումները, երկիրն էլ ավելի արագ զարգացման կարող են տանել, կարելի է տեսնել զարգացած երկրների բազմաթիվ օրինակներով:

Քաղաքական ակցիաները լինում են երկու տեսակ՝ 1. Կրեատիվ, 2, գրեհիկ: Ընդ որում կրեատիվն ու գեղեցիկը միշտ հաղթանակող է, կրեատիվին կարող են ծափահարել նաև իշխանականները, իսկ գռեիկը մնում է գռեհիկ: Չի կարելի քայլեր անել, որոնք ոչինչ չեն տալիս, բացի բացասական վերաբերմունք ծնելուց: Կարելի է այս կամ այն քաղաքական գործչին չսիրել ու պայքարել նրա դեմ: Մարդիկ հայհոյում են այն ժամանակ, երբ արդեն հաղթել են ու դիմացինն իրենց պատասխանեոլու ուժ չունի և այն ժամանակ, երբ պարտվում են ու այլ ելք չունենք: Մեր ընդդիմադիր դաշտը դեռ պարտվում է:

դիտվել է 15183 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...