Երևան
25 / Ապրիլ / 2018

Այս ածուխի պես սև մոդելն ունի կաթի պես ճերմակ ամուսին․ միայն տեսնեք, ինչպիսի տեսք ունի նրանց երեխան (Photo)

Այս ածուխի պես սև աղջիկը հայտնի դարձավ համացանցում այն բանից հետո, երբ Ինստագրամում հրապարակեց իր լուսանկարներից մի քանիսը։ Նա խոստովանել է, որ իր մաշկի գույնի պատճառով հաճախ է ենթարկվել ծաղրի, ինչի հետևանքով դեռ մանկուց կոմպլեքսավորված է եղել։ Փողոցում ամաչել է մարդկանց զարմացած հայացքներից և ոչ մի սոցիալական կայքում չի հրապարակել իր նկարները՝ վախենալով վիրավորանք և ծաղրանք պարունակող մեկնաբանություններից։

Տարիներ անց, երբ նա արդեն հմայիչ օրիորդ էր, մտերիմներն ու ընտանիքի անդամները կարողացան համոզել աղջկան՝ Ինստագրամում հրապարակել իր լուսանկարներից որևէ մեկը և աշխարհին ցույց տալ այդ յուրահատուկ գեղեցկությունը։ Մեծ դժվարությամբ, բայց կարողացավ համարձակություն գտնել իր մեջ և հրապարակեց ընդամենը մեկ լուսանկար։ Չանցած մի քանի րոպե՝ նրա Ինստագրամում իսկական խառնաշփոթ էր․ մի անգամից մեծ քանակությամբ հավանումներ, դրական ու հիացական մեկնաբանություններ։ Եվ այս ամենը ամիսների ընթացքում հրապարակած այլ գեղեցիկ լուսանկարների արդյունքում բերեց նրան, որ աղջիկը ամսագրի շապիկի համար լուսանկարվելու հրավեր ստացավ։

Այժմ նա մեծ ճանաչում և սեր վայելող մոդել է, ով ունի իր գեղեցկությունը գնահատող սպիտակամորթ ամուսին և հրեշտակի պես գեղեցիկ բալիկ։ Իսկ Ինստագրամյան և Ֆեյսբուքյան օգտատերերի կողմից ճանաչվել է, որպես ամենագեղեցիկ ընտանիք․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը 

դիտվել է 450933 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է հրաժարական տվել

Գեներալ Մանվելը ուրացավ ՀՀԿ-ին

Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...