Ով է իրականում Աիդա Թորոսյանը

Ձեր ուշադրությունն ուզում ենք հրավիրել դերասանուհի և հաղորդավարուհի և պարզապես գեղեցկուհի Աիդա Թորոսյանի վրա, ով այժմ բնակվում և աշխատում է ԱՄՆ-ում:
Աիդա Թորոսյանը նկարահանվել է «Մի առավոտ» հուզիչ կարճամետրաժ ֆիլմում` իր իսկ գրած սցենարի հիման վրա (ֆիլմը հասանելի է համացանցում), էպիզոդիկ դերով հանդես է եկել Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս-Հարավ» կատակերգությունում, բեմադրել է «Մոխրոտը և հեքիաթի հերոսները» մանկական-երաժշտական ներկայացումը, որը շատ մեծ հաջողությամբ ներկայացվել է «Պետական Համազգային թատրոնի» դահլիճում, ինչպես նաև նկարահանվել է մեկ ամերիկյան կարճամետրաժ ֆիլմում:
Սովորելով «Սթեյջ 7» դերասանական ստուդիայում` ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի կուրսում, այժմ Աիդան իր ուսումը շարունակում է միանգամից երկու ամերիկյան հեղինակավոր դերասանական ստուդիաներում: Այսքանից հետո դժվար չէ ենթադրել, որ նրան մեծ ապագա է սպասվում:
Նշենք, որ դերասանուհին խաղում է ArmeniaTV-ով հեռարձակվող «Խաչվող հետքեր» հեռուստասերիալում։ Ի՝ դեպ Աիդան պատրաստվում է նոր կերպար մարմնավորել «Փախրի կնոջիցտ» ներկայացման մեջ։