Երևան
23 / Մարտ / 2019

Նիկոլն իր ՔՊ-ով կարողացավ հաղթել

Yelaket.am-ը գրել է՝ 

GG ընկերությունը աշխատանքից հեռացրել է իր վարորդին քաղակտիվիստի հետ ընդհարման դեպքից հետո, երբ ակտիվիստը պառկել է մեքենայի վրա, իսկ վարորդը շարունակել է ընթանալ: Այստեղ մեղավոր են բոլորը, թե՛ քաղակտիվիստը, թե՛ վարորդը, թե՛ GG-ին: Չի կարլի առանց հանգամանքը պարզելու մարդուն հեռացնել աշխատանքից, չի կարելի պառկել ուրիշի գույքի վրա, չի կարելի վարել, երբ մեքենայիդ վրա մարդ կա: Այնուամենայնիվ արևմտյան շատ պետություններում վարորդը կկարողանար վերականգնել իր իրավունքները:

Ազատության հրապարակում երեկ մարդաշատ էր, փաստացի Նիկոլն իր ՔՊ-ով կարողացավ առնվազն հաղթել «Ելք» դաշինքի մնացյալ երկու կուսակցություններին: ՔՊ-ն, եթե այսպես շարունակի 2022-ին կկարողանա առանց դաշինք անցնել խորրդարան: Ինչևէ այս պայքարը ապացուցեց, որ քաղաքացին դեռ կա ու քաղաքացին պայքարել գիտի: Իհարկե չի երևում այն տարբերակը թե ինչպես են հրապարակում հավաքվածները հասնելու վերջնական նպատակին, բայց համերատարության շնորհիվ ԱԺ-ում շատ մանդատի կարող են հասնել, իսկ դա քայլ առաջ է , եթե ոչ քայլեր:

ԱՄՆ-ն, ՄԲ-ի ու Ֆրանսիայի հետ համատեղ ավիահարվածներ է հասցրել Սիրիային: Այսպիսով ԱՄՆ-ն փրկեց իր դեմքը: Անհետևողական կլիներ, եթե ԱՄՆ նախագահի խոսքը մնար օդում, սակայն նրանք շատ զգույշ են գործել և որևէ ռուսական օբյեկտի չեն հարվածել: Սրանով ԱՄՆ-ն փորձեց մնալ Սիրիայում, բայց այնուամենայնիվ տաք պատերազմը կարող է ամեն վայրկյան թեժանալ: ՌԴ-ն էլ նույն զգուշությյամբ քայլ կանի, իսկ ահա Գերմանիան ցույց տվեց իր դիրքը աշխարհում: Նա չմասնակցեց որևէ գործողության և այժմ կարող է մեկ քայլ բարձրից համերաշխության կոչեր անել ու միջազքային ասպարեզում նոր կենտրոն դառնալ:

Նյութի աղբյուր՝ Yelaket.am

դիտվել է 68257 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Բագրատ Սրբազանը, Հայկ Չոբանյանը և այլք` «Հայաստանի հետքերով» ֆոտոցուցահանդեսին

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Աժ 60 մաքրուհիները չեն մնալու առանց աշխատանքի

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...