Երևան
14 / Դեկտեմբեր / 2018

ԱՄՆ-ն հարվածեց. Ռուսաստանի անսպասելի պատասխանը

ԱՄՆ, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հարվածեցին Սիրիայի կառավարական ուժերին, քիմիական զենքի արտադրության օբյեկտներին: ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը, որ Սիրիային ուշ կամ շուտ կլինի հարված, իրականություն դարձավ: Ըստ տեղեկության, դաշնակիցները հասցրել են հրթիռների մոտ հարյուր հարված, օդից եւ ցամաքից:

Դրանից առաջ իրադրության գերլարման պառճառ կամ առիթ էր դարձել մեղադրանքը, որ Ասադը Դամասկոսի արվարձան Դումայում քիմիական զենք է կիրառել, որին զոհ է դարձել խաղաղ բնակչություն: Արեւմուտքը դա համարեց ապացուցված, չնայած Սիրիան եւ նրա դաշնակից Ռուսաստանը համարում էին, որ մեղադրանքը անհիմն է, մտացածին:
Այսպես թե այնպես, հարվածը եղավ:

Ընդ որում, կան իրարամերժ տեղեկություններ՝ հարվածի մասին ՌԴ-ին տեղեկացնելու առնչությամբ: Ֆրանսիան օրինակ հայտարարել է, որ տեղեկացրել են Ռուսաստանին, թեեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հարվածի մասին Մոսկվան իրազեկված չի եղել:
Հետաքրքիր իրավիճակ է, առավել եւս Ռուսաստանի արձագանքի անսպասելի մի դրվագի ֆոնին: Ռուսաստանը հայտարարել էր, թե հրթիռներից որեւէ մեկը չի անցել Սիրիայում Ռուսաստանի ՀՕՊ պատասխանատվության գոտով: Ռուսաստանի արձագանքն այդ համատեքստում նման է «ձեռքերը լվանալուն»՝ որ ինքը չունի հարվածին հարվածով պատասխանելու անհրաժեշտություն, հարվածը ուղղված չի եղել իրեն:

Դա հետաքրքիր պահվածք է Սիրիայի իշխանության, Ասադի հանդեպ: Ավելին, ՌԴ քաղաքական արձագանքն էլ կարծես թե առանձնապես սուր եւ կոշտ չէ: Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու դաշնակիցները խախտել են միջազգային իրավունքը, ագրեսիա են կիրառել Սիրիայի հանդեպ եւ իրականում նպաստել ահաբեկությանը, քանի որ Սիրիայի կառավարությունը դրա դեմ պայքարի առաջնագծում է: Ռուսաստանը հայտարարել է նաեւ ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ հրավիրելու եւ հարցը քննարկելու մասին:

 

Արդյոք դա հարվածին համարժեք կոշտ հայտարարություն է: Մյուս կողմից, ՌԴ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ 100 հրթիռային հարվածի հետեւանքով քաղաքացիական կամ զինվորական զոհեր չկան:
Դա երջանիկ պատահականությու՞ն է, թե կարծես վկայում է «ոսկերչական ճշգրտությամբ» մշակված հարվածի մասին, որի թիրախ եղել են բացառապես ռազմական օբյեկտները: Ռուսական գերատեսչություններն ու սիրիական կառավարությունը հայտարարում են, թե 30-ամյա վաղեմության ՀՕՊ համակարգերով կարողացել են ոչնչացնել հրթիռների մեծ մասը, բայց դա թերեւս քարոզչական պատերազմի տարր է, քանի որ առայժմ չկան այդպիսի արդյունավետ հակաօդային պաշտպանություն վկայող ապացույցներ:

Առավել եւս, որ Ռուսաստանի հայտարարությունը, թե որեւէ հրթիռ չի անցել իր ՀՕՊ պատասխանատվության գոտում, կարծես թե ակնարկ է նաեւ այն մասին, որ հրթիռային հարվածը կասեցնելու հարցում Ռուսաստանը չի կրել պատասխանատվությունը, հետեւաբար նշմարվում է անարդյունավետ ՀՕՊ հակազդման համար պատասխանատվությունից խուսափելու միտում:

Միեւնույն ժամանակ, հարվածից օրեր առաջ տարածվեց տեղեկություն, որ Ասադը իր ավիացիայի եւ ռազմուժի մեծ մասը տեղափոխել է ռուսական ՀՕՊ պատասխանատվության գոտի, եւ չի բացառվում, որ նաեւ դա է մարդկային կորստից խուսափելու պատճառը:

Այդ ամենից բացի, ռուսական մեդիան հարվածի նախօրեին տեղեկացրել էր, որ ամերիկյան հետախուզական օդանավերը «ամպի» նման պատել են ռուսական պատասխանատվության գոտիները: Ավելի վաղ ամերիկացի փորձագետները կարծիք էին հայտնել, որ Թրամփը հարվածն ուշացնում է, որպեսզի կատարվի հետախուզություն եւ բացառվի որեւէ կերպ Ռուսաստանի եւ Իրանի ռազմական ներկայացուցիչներին հարվածը, հետագա ավելի ծանր հետեւանքից խուսափելու համար:

Ըստ ամենայնի, կատարվել է գերճշգրիտ մշակում եւ հարված, ինչ որ իմաստով նաեւ փորձարկելով այդպիսի հարվածի հավանականությունը: Բացառված չէ, որ կիրառվել են նոր մոտեցումներ եւ տեխնոլոգիաներ:
Սիրիան դժբախտաբար վաղուց վերածված է սպառազինության փորձադաշտի: Ռուսաստանը օրինակ բացահայտորեն է հայտարարել, որ Սիրիայում փորձարկել է նոր սպառազինություն: Թերեւս կասկած չկա, որ փորձարկումներ իրականացրել են նաեւ այլ երկրներ: Հնարավոր է, որ զանգվածային հրթիռակոծումն առաց մարդկային զոհերի նույնպես տեխնոլոգիական փորձարկում է, ռազմական գործողությունների «մարդասիրական» բնույթի հնարավորության փորձարկում, համենայն դեպս եթե չկա կոնկրետ մարդուժ ոչնչացնելու խնդիր, եւ հարվածները լուծում են բոլորովին այլ հարցեր:

 

Ինչ հարցեր են լուծվում Սիրիայում, մի կողմից կարծես թե պարզ է՝ վերաձեւվում է տարածաշրջանը, վերադասավորվում են այնտեղ դերակատարները, մյուս կողմից ամեն ինչ բավական խառնաշփոթ է եւ գործնականում անհնար է հասկանալ, թե որ հարցում ով ում դեմ է գործում եւ ինչու է ասենք զանգվածային հարվածից հետո Ռուսաստանը ասում, որ ոչ մի հրթիռ չի անցել իր պաքտասխանատվության տարածքի վրայով, կարծես թե հավաստելով, որ ամերիկացիները պահել են ինչ որ պայմանավորվածություն: Նշանակու՞մ է, որ Ասադն է օրինակ խախտել ռուսների հետ ինչ որ պայմանավորվածություն, կամ օրինակ ինչ որ բան պայմանավորվել Իրանի հետ, որը դուր չէր եկել ռուսներին:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 135921 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...