Երևան
16 / Հուլիս / 2018

Պատմական խորհրդավոր լուսանկարներ, որոնք մեկնաբանել չեն կարողանում

Աշխարհում մի շարք հանելուկներ գոյություն ունեն, որոնք, հուսանք, օրերից մի օր կբացահայտվեն գիտության զարգացման արդյունքում: Սակայն կա նաև հավանականություն, որ այդ հարցերից որոշները այդպես էլ անհասկանալի կմնան:

Ահա մի քանի լուսանկարներ, որոնք շփոթության մեջ կգցեն Ձեզ:

Քենեդիի սպանության ժամանակ շագանակագույն վերարկուով կինը.

Շագանակագույն վերարկուով կինը, կամ ինչպես հետագայում կոչել է նրան ՀԴԲ-ն՝ «Լեդի տատիկը», շատ մոտ է գտնվել նախագահ Քենեդիին այն պահին, երբ վերջինիս սպանել են Դալլասում: Ըստ վկաների՝ այս կինը տեսանկարահանել է սպանության ողջ ընթացքը: Նա այպիսի վայրում է կանգնած եղել, որ անպատճառ կկարողանար մանրամասնորեն նկարագրել իրողությունը: Սակայն Հետաքննությունների դաշնային բյուրոն այդպես էլ չի կարողացել գտնել կնոջը կամ իդենտիֆիցացնել նրա անձը:

Սպանության վայրում արված ոչ մի լուսանկարում չի երևում նրա դեմքը, իսկ տեսանյութը, որը նա արել է, չի հայտնաբերվել՝ չնայած իրավապահ մարմինների ջանքերին:

Դյատլովի խմբի անդամների մահը.

1959 թ. ինը խորհրդային զբոսաշրջիկներ խորհրդավոր կերպով մահացան Ուրալյան լեռներում: Լուսանկարը, որը հիմա տեսնում եք, արվել է փրկարարների խմբի կողմից: Ըստ այդ փրկարարների՝ զբոսաշրջիկները կտորների են վերածել վրանը և բոբիկ դուրս եկել ձյան մեջ՝ փորձելով փախչել ինչ-որ բանից: Վեց զբոսաշրջիկներ մահացել են ցրտահարումից, երկուսը՝ կրծքավանդակի ոսկրերի կոտրվածքներից, իսկ վերջինը՝ գլխի ուժեղ տրավմայից: Բացի այդ, կին զբոսաշրջիկներից մեկի մոտ բացակայում էր լեզուն: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ զբոսաշրջիկների խմբի համազգեստը բարձր ռադիոակտիվությամբ էր օժտված:

Ֆալկոն լճի պատահարը.

1967 թ. մայիսի 20-ին Ստեֆան Միչալակը գտնվում էր Կանադայի Ֆալկոն լճի մոտակայքում գտնվող անտառում, երբ իր կողքին տեսավ սիգարի տեսք ունեցող երկու ՉԹՕ-ներ՝ չհայտնաբերված թռչող օբյեկտներ: Երբ օբյեկտներից մեկի դուռը բացվեց, Միչալակը ձայներ լսեց և փորձեց խոսել դրա ներսում գտնվող արարածների հետ: Սակայն երբ մոտեցավ դռանը, ոչինչ չկարողացավ նկատել, բացի «կրակների լաբիրինթոսից»:

Հանկարծ թռչող սարքի դուռը փակվեց, և օբյեկտը վեր բարձրացավ՝ փոքր վանդակաճաղից տղամարդու վրա տաք օդ փչելով, որն էլ հանգեցրեց տղամարդու հագուստի այրմանը:

Հիվանդանոցում բժիշկներն ապշած էին՝ տեսնելով տղամարդու կրծքի վրա վանդակաճաղի նմանվող այս այրվածքը, որն երևում է լուսանկարում:

Ժամանակի ճամփորդը.

Այս լուսանկարն արվել է 1941 թ. Կանադայի Սաունթ-Ֆորքս կամուրջի վերաբացման օրը: Առաջին հայացքից նկարում ամեն ինչ ճիշտ է:

Սակայն եթե ուշադիր նայենք, ապա կնկատենք, որ տղամարդկանցից մեկը բավականին ժամանակակից է հագնված, կրում է մուգ ակնոցներ, իսկ ձեռքերում պահում էր ժամանակակից լուսանկարչական ապարատ: Համեմատության համար նայեք ձախում կանգնած տղամարդուն, ով հենց իր ժամանակին համապատասխան լուսանկարչական ապարատ ունի:

«Մադոննան և Սուրբ Ջովանինոն».

Սա բոլոր ժամանակների ամենախորհրդավոր կտավներից մեկն է: Եթե մի պահ ուշադրությունն ուղղենք Մարիայի վրա, ապա նրա ձախ ուսի վերևի հատվածում կնկատենք ինչ-որ տարօրինակ թռչող արարած:

Օբյեկտը շատ նման է ՉԹՕ-ի, իսկ ներքևում երևում է մի մարդ շան հետ, որոնք նայում են վերև՝ «թռչող ափսեին»:

Բջջային հեռախոս Չապլինի ֆիլմում.

Չարլի Չապլինի «Կրկես» ֆիլմի DVD ձայնագրությունում մարդիկ կարող են տեսնել կարճ ֆիլմն ու 1928 թ. ֆիլմի պրեմիերայի լուսանկարները: Այդ լուսանկարներից մեկում կնկատեք կնոջ, որը, ըստ էության, խոսում է բջջային հեռախոսով:

Ռեժիսոր Ջորջ Կլարկը հայտնել է, որ այն հանդիսանում է ժամանակի ճամփորդների՝ իրականում գոյության ապացույց: Որոշներն էլ վարկած են առաջ քաշել, որ այդ կինը լսողական խողովակ է օգտագործել, սակայն դա չի բացատրում այն, թե ինչու է կինը խոսում այդ խողովակով:

Բուրգեր Լուսնի վրա.

Այս լուսանկարն արվել է Ապոլոն-17 միսիայի տիեզերագնացների կողմից՝ դեպի Լուսին վերջին թռիչքի ժամանակ: Լուսանկարի կոնտրաստը կանոնավորելու արդյունքում նկատելի են դառնում որոշ «կառույցներ», որոնք նման են բուրգերի:

 

դիտվել է 23713 անգամ

Մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը

Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ)

Էմիլ Գшլստյանի «Իջևանա նախշուն բաջի» երգի տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են