Երևան
23 / Մարտ / 2019

Սարսռեցնող լուսանկարներ, թե ինչ է իրականում տեղի ունեցել ապրիլի 7-ին Սիրիայում

Այս տարվա ապրիլի 7-ին սիրիական ուժերը Դումա քաղաքի հյուսիսարևմտյան հատվածում առնվազն երկու ռումբ էին գցել։ Չնայած հաստատված չէ, սակայն մի շարք պետություններ պնդում են, որ սիրիական օդային ուժերը քիմիական զենք են կիրառել՝ խախտելով բազմաթիվ միջազգային պայմանագրեր։

«Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» կազմակերպության աշխատողներից մեկը նշել էր, որ ռմբակոծությունից հետո օդում քլորի հոտ էր գալիս, սակայն դրա աղբյուրը հայտնի չէր, թե որն է։

«Ավելի ուշ հայտնաբերեցինք մահացած մարդկանց, ովքեր թունավոր գազերից շնչահեղձ էին եղել։ Շատերը փակ տարածություններ էին մտել, փորձել պաշտպանվել ռումբերից, սակայն հենց այդ պատճառով էլ ավելի արագ ու միանգամից են խեղդվել»,- պատմել է նա։

Երկրորդ պայթյունից րոպեներ անց հիվանդանոցներում արդեն տեղ չկար․ 500-ից ավելի վիրավորների էին բերել այնտեղ։ Նրանց բոլորի մոտ կային կենտրոնական ցիանոզ (երբ կապտում է մաշկը, շրթունքները և այլն), բերանի խոռոչի այտուցվածություն, շնչառական խնդիրներ, տարբեր աստիճանի այրվածքներ քլորանման նյութի հետքեր։

Տարբեր տվյալների համաձայն՝ առնվազն 42-ից 70 մարդ է զոհվել։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ի պատասխան Սիրիայի կողմից կիրառված ենթադրյալ քիմիական զենքի, հրթիռակոծել էին սիրիական օբյեկտները, մինչդեռ վերջիններիս հաջողվել էր հակաօդային պաշտպանական միջոցառումներ իրականացնել և խոցել դեպի իրենց ուղղված հրթիռների մի մասը։

դիտվել է 48707 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Բագրատ Սրբազանը, Հայկ Չոբանյանը և այլք` «Հայաստանի հետքերով» ֆոտոցուցահանդեսին

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Աժ 60 մաքրուհիները չեն մնալու առանց աշխատանքի

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...