Երևան
21 / Հուլիս / 2018

Հիշում ե՞ք Արփինե Բեկջանյանին

Երգչուհի Արփինե Բեկջանյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Երգչուհին խոսել է երգարվեստից և հայրենիքից հեռանալու մասին:

«Ես հեռացա արվեստի ասպարեզից և իմ երկրից, երբ հասկացա`պայքարն անիմաստ է խեղկատակների դեմ...Իշխելու ծարավը նմանների մոտ անհավանկան աստիճանի է հասնում, երբ լինելով էությամբ ծաղրածու և ճնշված լինելով իշխանության բացակայությունից, ծաղրված լինելով հանրության կողմից ու արժանանալով Քաջ Նազարի ճակատագրին`փափագում են մուռ հանել, անկուշտի պես `«էլի, էլի» գոչելով, կորցնել իրենց սրբությունն ու խիղճը... Մի ծաղրածու էլ էս երկիրն է ղեկավարում, մտածելով դեռ իր շոուներն է անցկացնում և դեռ բեմում է... Մի խոսքով, էն աշխարհում նոր կխախանդվենք...Համբերություն բոլորին...», - գրել է 90-ականներից հայտնի դարձած երգչուհին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արփինեն խոսել էր ԱՄՆ մշտական բնակություն հաստատելու, երգարվեստով զբաղվելու, ապագայի պլանների մասին:

Նա ասել էր. «ԱՄՆ-ում լայն հնարավորություններ ունեն այն արտիստները, որոնք հեռուստացույցով շատ են երեւում: Նրանց այստեղ դիտում են արբանյակային կապի միջոցով, իսկ ես, որպես վաղուց հեռուստացույցով չերեւացող երգչուհի, ի դեպ՝ ոչ իմ մեղքով, այստեղ այդքան մեծ հնարավորություններ չեմ տեսնում, այլ արտիստները՝ գուցե, թեպետ նրանց հնարավորություններն էլ այստեղ ավելին չեն, քան Հայաստանում: Այստեղ ավելի հարգի է ռաբիսը, որով ավելի հաստատուն տեղ կունենաս ռեստորաններում: Այստեղ մաքուր էստրադան տեղ չունի, ակումբներ էլ չկան շոու ծրագրերով, որոնք կան Հայաստանում: Մի խոսքով՝ իմ ժանրի արտիստի համար փոքր ինչ դժվար է, որովհետեւ ես փողի համար դեռ չեմ փորձել ամեն ինչ երգել, չեմ էլ մեղադրում ոչ մի կոլեգայի: Պահանջարկը դա է, մարդիկ էլ պետք է անեն, որ վաստակեն ու ապրեն»:

դիտվել է 24678 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են