Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

Դանակահարվել են ՀՀ ՊՆ 2 սպաներ

Shamshyan.com. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը՝ Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցից մարմնի տարբեր մասերին ստացած դանակի հետքերով, ինչպես նաև «ոտքերի կոտրվածք ու ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու: Ֆոտոլրագրողի տեղեկություներով, այդ քաղաքացիներն են՝ Դավիթ Մ.-ն և Արթուր Ա.-ն:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքննություն է սկսվել: Ոստիկանները պարզել են նաև, որ վիրավորները դանակահարվել են ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից Դավիթ Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N կորպուսում, իսկ Արթուր Ա.-ն՝ ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Երկուսն էլ սպաներ են և թիվ համալսարանական հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ոստիկանությունը ունի նաև օպերատիվ տեղեկություններ, որ եվս 1 հոգի էլ է դանակահարվել, ում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, և կան նաև տեղեկություններ, թե ովքեր են դանակահարողները: Նրանք Մերգելյան թաղամասի բնակիչներ են:

Նութի աղբյուր՝  Shamshyan.com.

դիտվել է 68550 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա