Երևան
25 / Ապրիլ / 2018

Սերժի ու Նիկոլի վերջին գիշերը. Անսպասելի հայտնություն

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գործողությունների պլանը, որը մեկնարկելու է վաղն առավոտյան ժամը 8.15-ին: Ըստ այդ պլանի՝ քաղաքացիներին առաջարկվում է խցանումներ առաջացնել փողոցներում, գործադուլ եւ դասադուլ անել, ոտքով շարժվել Բաղրամյան փողոց եւ պաշարել Ազգային ժողովի շենքը, որտեղ ապրիլի 17-ին պետք է տեղի ունենա վարչապետի ընտրության քվեարկությունը: Շարժման նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալն է:
Խցանումների իմաստը, ըստ Նիկոլ Փաշինյանի, այն է, որպեսզի ոստիկանության ուժերը ցրվեն եւ չհասցնեն կուտակվել ԱԺ մոտ:

Ընդդիմադիր ներկայիս պայքարի այս փուլն արդեն որոշակի առանձնահատկություններ ունի: Այն հանրահավաքային մաս ըստ էության չի ունեցել, եւ որդեգրվել է անմիջապես գործողությունների անցնելու սկզբունքը: Բացի այդ, վերջին երկու տասնամյակում թերեւս առաջին անգամ շարժման ղեկավարները հրապարակել են գործողությունների կոնկրետ ծրագիր եւ կոնկրետ նպատակ:

 

Տեսակետները տարբեր են թե արդյունքի հասնելու, թե դրված խնդրի նպատակահարմարության առումով: Օրինակ, հնչում են հարցեր, թե ինչ տարբերություն ով է լինելու վարչապետ, եթե համակարգը մնում է: Որպես հակափաստարկ ընդդիմադիրները նշում են, թե Սերժ Սարգսյանի վարչապետության խափանումը կթուլացնի նաեւ համակարգը:

Բացի այդ, եթե երկու անգամ հաջողվի խափանել քվեարկությունը, պետք է նշանակվեն նոր ընտրություններ: Սերժ Սարգսյանին թիրախավորելով, թերեւս նաեւ հաշվարկ է արվում իշխող համակարգում հնարավոր ճաքերի վրա:

Իշխանությունն այս ընթացքում լուռ էր, ՀՀԿ խորհրդի նիստն էլ անցկացրին Երեւանից դուրս՝ Ծաղկաձորում, որտեղ ՀՀԿ-ն պաշտոնապես առաջադրեց Սերժ Սարգսյանին: Ուշադրություն է գրավում ոստիկանության բացակայությունը բողոքի ցույցերի ու երթերի ժամանակ, ինչը նույնպես նախկինում չէր լինում: Եվ եթե ընդդիմության գործողությունների ծրագիրը հրապարակվեց, պարզ չէ, թե ինչ մարտավարություն է ընտրելու իշխանությունը՝ շարունակելու է չտեսնելո՞ւ տալ ընդդիմությանը, թե անցնելու է ավանդական մեթոդներին:
Ինչպե՞ս է իրեն պահելու ոստիկանությունը: Նոր սահմանադրությամբ այն վարչապետին ենթակա կառույց է, բայց այս պահին փաստացի վարչապետ չկա: Կա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, հեռացող է եւ դժվար թե իր վրա վերցնի հրաման տվողի պատասխանատվությունը:
Այս տեսակետից, Վովա Գասպարյանը մնացել է առանց «հրամանատարի» եւ ինքն էլ լինելու միակ պատասխանատուն: Չի բացառվում, որ ոստիկանության բացվակայությունն այս օրերին պայմանավորված է այդ հանգամանքով:

 

Սա Նիկոլի վերջին գիշերն է գործողույունից առաջ, հաջողելու դեպքում նա կմնա քաղաքականության մեջ ահռելի վարկով, չհաջողվելու դեպքում կհեռանա, ինչպես ինքն է ասել: Ճիշտ է, նա վերապահում է արել տասնյակ հազարավոր մարդկանց ներկայության մասով, սակայն դա նշանակություն չունի քաղաքականության տեսակետից:

Սա Սերժ Սարգսյանի վերջին գիշերն է «ազատության» մեջ, եւ վարչապետ դառնալու դեպքում նա կանգնելու է չափազանց բարդ խնդիրների առաջ: Ընդ որում, հենց իշխող համակարգում: Եթե նախագահի պաշտոնում նա անձեռնմխելի էր, ամենալայն լիազորություններով վարչապետի պաշտոնում նա «կախվելու է» պատգամավորների ցանկությունից, ովքեր ցանկացած պահի կարող են վարչապետ փոխել: Այդ մասին արդեն ակնարկել են իշխող մեծամասնության ներկայացուցիչները: Այս շարժումն անկասկած ազդելու է համակարգի ներքին տրամադրությունների վրա:
Միով բանիվ, վաղը սկսում է դիմակայությունը, գուցե անսպասելի դրսեւորումներով ու «հայտնություններով»

Նութի աղբյուր՝  lragir.am

դիտվել է 363870 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է հրաժարական տվել

Գեներալ Մանվելը ուրացավ ՀՀԿ-ին

Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...