Երևան
23 / Մարտ / 2019

Կարո՞ղ եք ասել, որ հայ դերասանուհին է

Աիդան բնակվում է Միացյալ Նահանգներում և աշխատում PanArmenianTV -ում՝ ամեն առավոտ վարելով « Բարի Լույս Հայեր » ծրագիրը: Աիդա Թորոսյանը խաղում է «Եղնիկների Կածանը» ֆիլմում՝ լրագրողուհու կերպարով։

Գլխավոր կերպարով նա նաև նկարահանվել է ArmeniaTV-ով հեռարձակվող «Խաչվող հետքեր» հեռուստասերիալում։ Հանդես է եկել «Մի առավոտ» հուզիչ կարճամետրաժ ֆիլմում իր իսկ գրած սցենարի հիման վրա (ֆիլմը հասանելի է համացանցում), ինչպես նաև Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս-Հարավ» կատակերգությունում, բեմադրել է «Մոխրոտը և հեքիաթի հերոսները» մանկական-երաժշտական ներկայացումը, որը շատ մեծ հաջողությամբ ներկայացվել է «Պետական Համազգային թատրոնի» դահլիճում, ինչպես նաև նկարահանվել է տասնյակ ամերիկյան կարճամետրաժ ֆիլմերում։

Սովորելով «Սթեյջ 7» դերասանական ստուդիայում` ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի կուրսում, այժմ Աիդան իր ուսումը շարունակում է միանգամից երկու ամերիկյան հեղինակավոր դերասանական ստուդիաներում և պարբերաբար մասնակցում տարբեր թրեյնիգներում։ Այսքանից հետո դժվար չէ ենթադրել, որ նրան մեծ ապագա է սպասվում: Ի՝ դեպ Աիդան ԱՄՆ-ում պատրաստվում է նոր կերպար մարմնավորել «Փախրի կնոջիցդ» ներկայացման մեջ։

դիտվել է 57775 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Բագրատ Սրբազանը, Հայկ Չոբանյանը և այլք` «Հայաստանի հետքերով» ֆոտոցուցահանդեսին

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Աժ 60 մաքրուհիները չեն մնալու առանց աշխատանքի

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...