Երևան
25 / Ապրիլ / 2018

ՆՌՆԱԿՆԵՐ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ․ ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ՝ ԱՅԴ ԹՎՈՒՄ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Հենց նոր ոստիկանական ուժերը նռնակներ են նետել ցուցարարների առաջին շարքի վրա, որտեղ խմբված են եղել Նիկոլ Փաշինյանը, Լենա Նազարյանը, Տիգրան Ավինյանը և Ալեն Սիմոնյանը։

Շարժման ղեկավարները բոլորը վնասվածքներ են ստացել։ Նրանք արյունահոսող վերքեր ունեն։ Մեզ հաջողվեց կապ հաստատել Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի հետ, ում շտապօգնությունով տեղափոխում էին հիվանդանոց։

Նա ոտքի վնասվածք է ստացել։ Մեքենայի մեջ վնասվածքներ ստացած մի քանի ուսանողներ կային։

Ալեն Սիոմնյանը խնդրում էր՝ պարզենք, թե ինչ վիճակում են Փաշինյանը, Նազարյանը և Ավինյանը, որոնց ինքը վերջին անգամ տեսել է արյունլվիկ վիճակում։

Նշենք, որ նռնակները մարտական չեն, սակայն տեղային վնասվածքներ են պատճառել։

նյութի աղբյուրը՝ hraparak.am

դիտվել է 42248 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է հրաժարական տվել

Գեներալ Մանվելը ուրացավ ՀՀԿ-ին

Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...