Երևան
25 / Մայիս / 2019

Ոստիկանությունը հայտարարել է, որ ուժ և հատուկ միջոցներ կկիրառի

Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ եւ հատուկ միջոցներ: Այս մասին հայտարարություն է տարածեց ոստիկանությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարությունում ասվում է.

«Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:

Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները եւ սահմանափակիչ այլ գործողությունները այլեւս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:

Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ եւ հատուկ միջոցներ»:

դիտվել է 5891 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ԳՆԱՀԱՏԵԼ, ՈՉ ԹԵ ԳՆՀԱՏԵԼ

Տեսանյութ.Ինչ արժե Ծառուկյանների տան վարագույրը

Տեսանյութ. Լիլի Մորտոն լքում է «Women՛s club»-ը

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար