Երևան
25 / Ապրիլ / 2018

Բախում վտանգավոր սահմանին. Վճռորոշ գիծը

ՀՀԿ-ն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող հանրահավաքն ու երթերը, քաղաքացիական անհնազանդության ակցիաները չեն կարող խանգարել Սարգսյանի ընտրության պլանը, որ ըստ Սահմանադրության տեղի է ունենալու ապրիլի 17-ին՝ խորհրդարանի նիստում:

Ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարած անհնազանդության պայքարը գնաց դեպի Բաղրամյան փողոց, նախորդ օրերի համեմատ ավելի մարդաշատ դարձած: Թեեւ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց շարժումը ձեռքերը վեր առանց բռնության շարժում է, այդուհանդերձ Բաղրամյան փողոցում բախումից խուսափել չստացվեց, որովհետեւ ոստիկանությունը թույլ չտվեց բարձրանալ վերեւ, իսկ անցնելու փորձն էլ հանդիպեց դիմադրության, եւ վնասվածքներ ստացան թե ցուցարարներ՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանը, թե նաեւ ոստիկաններ, համենայն դեպս ըստ ներքին զորքերի հրամանատարի:

Իրավիճակն իսկապես լարված է: Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել էր: Այժմ բոլորին հետաքրքրում է, թե ինչ քայլեր են լինելու հետո: Հարցերը, որ առանց այդ էլ շատ էին, էլ ավելի են շատանում: Միաժամանակ ավելի է մեծանում լարումը, ավելի մեծ բախման հավանականությունը: Ոստիկանությունը հայտարարել է հավաքները դադարեցնելու մասին, քանի որ դրանք հակասում են օրենքին: Հայտարարվել է, թե չդադարեցնելու դեպքում կկիրառեն ուժ եւ հատուկ միջոցներ:

Շարժման կազմակերպիչները դրել են նշաձող, որը կարծես թե չի թողնում նահանջի տեղ: Միեւնույն ժամանակ, թեեւ ապրիլի 16-ի համեմատական բազմամարդությանը եւ աղմուկին, այդուհանդերձ քաղաքացիների թիվը մի կողմից այնքան չէ, որ ճնշման տակ տեղի տա իշխանությունը, մյուս կողմից կարծես թե այնքան է, որ «պարտավորության» տակ է պահում շարժման նախաձեռնողներին եւ միաժամանակ լարվածության մեջ է պահում իշխանությանը:

Իրավիճակը կարծես թե հասել է «վտանգավոր միջինի» մի սահմանի, երբ զգալիորեն մեծանում է անկանխատեսելիության աստիճանը, նյարդային եւ հոգեբանական գերլարման աստիճանը, անվերահսկելիության աստիճանը, միաժամանակ «կողմնակի ազդեցության» վտանգի աստիճանը:
Այդ ամենը կարող են բերել հետեւանքի, որն իրենով շատ տեւական ժամանակ կարող է լինել շատ ավելի մասշտաբային ու զգալի, քան որեւէ սցենարի դեպքում որեւէ կողմի արձանագրած արդյունք:

Ըստ այդմ, անհրաժեշտ է լինել չափազանց զգույշ, հատկապես որեւէ կողմին կամա թե ակամա «թասիբի գցելուց» զերծ մնալու հարցում: Առավել եւս շարժման առաջնորդներին, քանի որ որեւէ սցենարի պարագայում բոլորի, ընդհուպ պետության շահից է բխում, որպեսզի գործողությունները լինեն առավելագույն ռացիոնալության, սթափության եւ պրագմատիզմի քաղաքական տրամաբանության եւ պատասխանատվության սահմանում, ու երբեք չտեղափոխվեն «թասիբով» ավանդական կարգավորումների դաշտ:

նյութի աղբյուրը՝ lragir.am

դիտվել է 13617 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է հրաժարական տվել

Գեներալ Մանվելը ուրացավ ՀՀԿ-ին

Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...