Ավելի հեշտ կլիներ, որ ընտրակաշառք չվերցնեին ու այդպես չկատարեին իրենց ընտրությունը. Ա. Ռուստամյան

Ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը բանը չի հասցնի արյունահեղության: Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե միգուցե մարդիկ փոշմանել են ընտրություններին իրենց տված ձայների համար, ասաց, որ այս մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց, ավելի հեշտ կլիներ, որ ընտրակաշառք չվերցնեին ու այդպես չկատարեին իրենց ընտրությունը:
Դարկմանը՝ եթե ընդունում է ինքը, որ իշխանությունը ձևավորվել է կաշառքի միջոցով և հետևաբար ինչու են կոալիցիա կազմել այդպիսի իշխանության հետ, հիմա էլ աջակցում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Ռուստամյանը հարցով պատասխանեց․ «Ինչ է դուք չգիտեիք, որ այդպես է։ Կարդացեք ընտրություններից հետո մեր հայտարարությունը»։ Նրա խոսքով՝ դեռ այնպիսի վիճակ չի ստեղծվել, որ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձով դիմի ժողովրդին։ «Հույս ունենք, նման վիճակ չի էլ լինի»,-ասաց նա։