Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

էս ժողովուրդն ընդամենը իր նկատմամբ հարգանք է ուզում

Ճանապարհները փակելուց կյանքումս երկու անգամ եմ հաճելիորեն զարմացել. առաջին անգամ՝ Նյու Յորքում, երբ ոստիկանները կարճ ժամանակով Մանհեթենի փողոցները հերթով փակում-բացում էին միլիոնավոր մարդկանց շարժը կարգավորելու համար (էնտեղ ցույցերից տուրիզմը չի տուժում) ու չէին զլանում հատ-հատ մոտենալ, ներողություն խնդրել բոլորից (կներեք պատճառած անհանգստության համար, խնդրում ենք մի րոպե կանգնել, սա ձեր իսկ անվտանգության համար է արվում, շնորհակալություն, ու ժպիտ), ու դու նախանձով նայում ես ու մտածում. «Տեսնես կեղնի մի օրըմ, օր»... Մեկ էլ այսօր, երբ Վարդանանցը փակելիս ամեն րոպեն մեկ չէին զլանում ու հանգիստ տոնով լսվում էր. «Ժողովուրդ ջան, կներեք պատճառած անհանգստության համար» և այլն՝ «Արա, չես տենում՝ փագ ա, ո՞ւր ես մտնում, այ ես քու․․․ տու՜»-ի փոխարեն։


Ասածս ի՞նչ է. էս ժողովուրդն ընդամենը իր նկատմամբ հարգանք է ուզում, ուզում է՝ բազմահազար մարդկանց չասեն մի խումբ ցուցարարներ, որ իրենց չտեսնելու չտան, որ իրենց հարցերին հարգանքով ու համբերատարությամբ պատասխանեն, ինչպես այս օրերին է արվում։ Անկախ ելքից՝ այս մի քանի օրը մեր երիտասարդները նվաճել են քաղաքակրթության մի նշաձող, որից հետ դարձի ճանապարհ չպիտի լինի։ Քաղաքակիրթ մարդկանց չեն ծեծում, իրենց հետ հաշվի են նստում ։) Բարի լույս։
#երկիրըերկիրկդառնա, մեկ էլ՝ բայց #ինչսիրունսիմպածիչնիջահելությունունենք

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/1890422941021852

դիտվել է 16313 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են