Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Տղամարդկանց այս հատկանիշները կարող են կասկած առաջացնել՝ արդյո՞ք նա է այն միակը

Կան տղամարդիկ,ում կանայք սիրում են անկեղծ և ամբողջ հոգով։ Բայց այդքանով հանդերձ հասկանում են, որ իրենց հարաբերությունները, ցավոք, շատ հեռու են հասուն ու լուրջ լինելու համար։ Հոգեբանները նշում են 5 հիմնական պատճառ, որոնց դեպքում կանանց մոտ հայտվում են կասկածներ՝ արդյոք պետք է մնալ նրա հետ ողջ կյանքում։ Նա դեռևս չի հասունացել․․Բոլոր տղամարդիկ են մի քիչ երեխա, բայց կան այնպիսիք, որոնք խրոնիկ հակվածություն ունեն չմեծանալու։

Նման երիտասարդներին հիմնականում ծանոթ չէ հասուն մտածելակերպը, ինչի հետևանքով նրանք կարող են միանգամից հրաժարվել պատասխանատվությունից կամ լիովին ամբողջը թողնեն կնոջ ուսերին։ Նրան հետաքրքրում էմիայն իր ապագան․․Նման տղամարդիկ սովորաբար իրենց նպատակները և երազանքերը ավելի բարձր են համարում, քան ձերը։ Նա երբեք չի երազում ու կառուցում հետագա պլաններ ձեզ հետ։ Նման տղամարդկանց հետ կարելի է ուրախ ու հետաքրքիր անցնել, բայց ոչ երբեք հարմարավետ։ Նա չի կարողանում արտահայտել զգացմունքները․․այսինքն դուք ենթադրում եք, որ նրան դուր եք գալիս, ավելի քան մյուս կանայք, բայց արդյո՞ք նա սիրում է ձեզ։ Այս դեպքում ոչ վստահ լինելը միանգամից դառնում է պատճառ, որի հետևանքով զույգը աստիճանաբար հեռանում է իրարից։

Կանանց մեծ մասը, հավանաբար, կհամաձայնի, որ հարաբերությունների համար զգացմունքները ճիշտ արտահայտել իմանալը շատ կարևոր է։ Նա պարփակվում է․․Նա չի խոսում այն մասին, ինչն իրեն անհանգստացնում է։ Շատ տղամարդիկ դա անվանում են ուժեղ բնույթ, բայց դա ընդամենը բացվել չցանկանալու դրսևորում է։ Եթե դուք պատրաստվում եք համատեղ կյանք ստեղծել, ապա պետք է պատրաստ լինեք, որ խնդիրները լուծելու եք միասին։ Նա չարդարացրեց ձեր վստահությունը․․ինչ էլ որ պատահել է․․դժվար է ապրել մարդու հետ, կիսել նրա հետ մեկ անկողին, դաստիարակել երեխաներին և կասկածել՝ վախենա՞լ է պետք նրանից, թե վստահել։

դիտվել է 17894 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը