Երևան
22 / Մայիս / 2019

Հայաստանի իշխանությունն ու Ադրբեջանը սարսափած են

Երեկ ողջ օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, բանակի ղեկավարությունը սկսեցին խոսել անվտանգության հարցերում Երեւանում ծավալված ժողովրդական շարժման վտանգավորության մասին: Հրապարակվեց նաեւ տեսանյութ, թե ինչպես է Ադրբեջանը զորքի տեղաշարժ ու կուտակումներ անում սահմանին:

Հայաստանի ժողովուրդը սովոր է արդեն նման երեւույթների, հատկապես ներքաղաքական ակտիվության շրջանում, երբ Հայաստանի իշխանությունը սկսում է շանտաժի ենթարկել սահմանի իրավիճակով ու Ադրբեջանով:

Հնարավոր է՝ Ադրբեջանն իսկապես կուտակումներ է անում, եւ դա բնական է՝ սահմանին կիսապատերազմական իրավիճակ է, զորքի տեղաշարժը նման իրավիճակում տրամաբանական է:

Մյուս կողմից, ադրբեջանական ԶԼՄ-ներում առկա է ուշագրավ անհանգստություն Երեւանում ծավալվող թավշյա հեղափոխությունից: Եվ սա էլ բնական է՝ այդ շարժման արդյունքում Սերժ Սարգսյանը կարող է հեռանալ իշխանությունից, եւ ընդհանրապես, կարող է փոխվել իշխանությունը:

Ավելին, Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարական երկիր, ինչը ռազմականից հետո Ադրբեջանի նաեւ քաղաքական պարտությունն է: Ադրբեջանը դա տեսել է ու դրանում համոզվել է 1990-ականների սկզբին:
Հայաստանը հետագայում կորցրեց իր այդ առավելությունը, երբ երկրում իշխանություն հաստատեց քրեա-օլիգարխիան ու կրիմինալը: Ադրբեջանին հենց նման իշխանություն է պետք Հայաստանում, որը ներսից քայքայում է երկիրը, մարդկանց մղում արտագաղթի, քանդում պետության ու անվտանգության հիմքերը:
Հիմա, Հայաստանում ծավալվող շարժումը կարող է վերջ դնել այս իրավիճակին, եւ Ադրբեջանն ու Հայաստանի իշխանությունը սարսափած են: Այս շարժումը Հայաստանի ու Արցախի փրկությունն է, այն քանդել փորձողները քանդում են Հայաստանի ապագան ու հեռանկարը:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 137917 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռուբեն Հակոբյանը՝ իր և Պետրոս Ղազարյանի վեճի մասին (տեսանյութ)

Լարված իրավիճակ՝ Բագրատաշենի մաքսակետում (տեսանյութեր)

Զբաղվել ենք այն գործով, որով քաղաքապետարանը չպետք է զբաղվի. Մարությանը՝ Խաժակյանին (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար