Երևան
23 / Հուլիս / 2018

Ով է լինելու վարչապետ. Ուշագրավ իրավիճակ

Երեկ ԲՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը Գագիկ Ծառուկյանի կոչից հետո միացան շարժման ակցիաներին: Քիչ ինչ զավեշտալի պատկեր էր, օրինակ Վարդան Բոստանջյանն ասում էր, թե սխալվել է, որ կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանին, իսկ Նաիրա Զոհրաբյանն ասում էր, թե ինքն ու իր ընկերները դեմ են քվեարկել, ժողովրդի հետ են եւ Նիկոլ Փաշինյանի դեմ ոչինչ չունենք։

Մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը ԲՀԿ-ն դիրքորոշում չէր հայտնում, նաեւ դրանից հետո: Ընդհանրապես, այս կուսակցությունը ստեղծվելուց ի վեր որեւէ դիրքորոշում չունի որեւէ առանցքային հարցի շուրջ: Երեկվա միանալն էլ ըստ էության դիրքորոշում չէ, այլ իրավիճակային քայլ: Երեկ Կարեն Կարապետյանը պայքար սկսեց վարչապետության համար, եւ պարզ դարձավ, որ Սարգսյանի հրաժարականից հետո սկսել է ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու փուլը:

Երեկվա բուռն ու մարդաշատ ակցիաներից հետո, որոնցում անկասկած մեծ էր ԲՀԿ-ի բերած մարդկանց քանակը, ԲՀԿ շրջանակներից հնչեցին հայտարարություններ, որ շարժման հաղթանակը հնարավոր դարձավ միայն այս կուսակցության միանալուց հետո:

Երեկ սակայն ԲՀԿ այսպես ասած երիտասարդական թեւից սկսեցին խոսել այն մասին, որ վարչապետի իրենց թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է: Նման հայտարարություն արեց Տիգրան Ուրիխանյանը, իսկ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք, ճիշտ է, ժողովրդի կողմն են, բայց չեն քվեարկելու Փաշինյանի օգտին։
Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իշխանափոխությունն իրականացնել սահմանադրական մեխանիզմով, այսինքն՝ խորհրդարանում քվեարկությամբ, որտեղ իր խմբակցությունն ունի 9 պատգամավոր: Երեկ հանրահավաքում նա հույս հայտնեց, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք անցել են շարժման կողմը, կքվեարկեն ժողովրդի թեկնածուի, այսինքն՝ իր օգտին:

Իսկ ի՞նչ է անելու ՀՀԿ-ն: Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է խմբակցության անդամների հետ, ՀՀԿ հաղորդագրության մեջ չի խոսվում այն մասին, որ քննարկվել է նման հարց: Փոխարենը, մամուլի արտահոսքերում իրարամերժ տեղեկություններ են, ըստ որոնց՝ ՀՀԿ-ն առաջադրելու է վարչապետի թեկնածու, ՀՀԿ-ի մի մասը դժգոհ է Կարեն Կարապետյանից եւ հակված չէ նրան առաջադրել, եւ այլն:
ՀՀԿ-ն մի զգալի մասով «փախստակների» կուսակցություն է, եւ եթե չհաջողվի պահպանել կուսակցության միասնությունը ներկայիս խնդիրների շուրջ, նրա անդամների մի մասը թերեւս «կլցվեն» Ծառուկյան դաշինք: Չի բացառվում, որ ԲՀԿ-ին հարի նաեւ ՀՅԴ-ն:

Հեղափոխությունն անում են նվիրյալները, հետո դրան միանում են տարբեր խմբեր ու շերտեր, որոնք իրենց շանսն են տեսնում: Հայկական այս հեղափոխությունն էլ բացառություն չէ: ԲՀԿ-ն մտել է խաղի մեջ, եւ սկսվող բարդ գործընթացներում հարց է առաջանում, թե ինչպես կպահի իրեն այս ուժը:
Երեկ Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, քննարկումները շարունակվելու են, իր Ֆեյսբուքում գրել է Նիկոլը:

Նյութի աղբյուր՝ Lragir.am 

դիտվել է 84160 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեներալ Մանվելի ու Սերժի 90-ականների Party-ները

Դու լկտիանալու տեղ չունես Մանվել․ Վազգեն Սարգսյան (տեսանյութ)

Բացառիկ տեսանյութ՝ արված ինքնաթիռի ներսից, որում երևում է, թե ինչպես է այն կործանվում (Video)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են