Երևան
23 / Ապրիլ / 2019

Ոստիկանությունը հայտարարությունը մայիսի 1-ի հավաքների մասին

Ոստիկանության հայտարարությունը

Հարգելիˊ հայրենակիցներ:
Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ոստիկանության յուրաքանչյուր ծառայող հուսով է, որ 2018 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնում, սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան իր հանգուցալուծումը կստանա ստեղծված ճգնաժամը, և մեր հանրապետությունը կշարունակի ապրել իր խաղաղ բնականոն կյանքով: Ոստիկանությունն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ խաղաղ հավաքի մասնակցի կյանքն ու առողջությունը, գույքի անվտանգությունը պաշտպանելու համար, չի ձեռնարկել և չի ձեռնարկելու իրավիճակը բարդացնող որևէ գործողություն: Միաժամանակ, ստացված որոշ տեղեկություններ ոստիկանությանը մտահոգության տեղ են տալիս: Առկա է պոտենցիալ վտանգ, որ ծայրահեղական որոշ խմբեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, կարող են կատարել խմբակային սադրիչ գործողություններ ոստիկանության հետ բախումներ հրահրելու համար:

Հավաքի բոլոր կազմակերպիչներից խնդրում ենք՝ ձեր ուշադրության տակ պահել հավաքի ընթացքում տեղի ունեցող բոլոր գործընթացները, հավաքի վայրից դուրս բերել այն անձանց, ովքեր հանդես կգան բռնության կոչերով, ատելության խոսքով, անհանդուրժողականության այլ դրսևորումներով, ձևավորել <<Հավաքների ազատության մասին>> ՀՀ օրենքով նախատեսված՝ անհրաժեշտ թվող կարգադրիչների խմբեր, ովքեր կկրեն սպիտակ տեսանելի տարբերանշաններ` վրան գրված «կարգադրիչ» բառը, և որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել ոստիկանության հետ համագործակցությունը, ժամանակին դիմել ոստիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն կխախտեն հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը և բացառել նրանց մեկուսացմանն ուղղված ոստիկանության գործողություններին խոչընդոտելու փորձերը:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի և պետական իշխանության մի շարք մարմինների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ձեռնարկելու է անվտանգային կազամկերպչական միջոցառումներ, որոնք ներառելու են նաև <<Ոստիկանության մասին>> օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտի երթևեկության և հետիոտնային շարժի սահմանափակումներ:

Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ սահմանափակումների ապօրինի շրջանցումը, ոստիկանության վերակարգերի վրա ճնշում գործադրելու կամ ճեղքելու, ինչպես նաև ոստիկանության տարածքային մարմինների շենքեր և պետական պահպանության ենթակա կարևորագույն այլ օբյեկտներ ներթափանցելու փորձերը միանշանակորեն գնահատվելու են որպես բռնության ակտեր, որոնք խափանելու նպատակով ոստիկանությունը կկիրառի օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցներն անխտիր:

Ոստիկանությունը, իրավապահ այլ մարմինների հետ համագործակցված, ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հասարակական անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիք ոստիկանության համար կանխատեսելի է, իսկ յուրաքանչյուր իրադրություն՝ կառավարելի: Կրկին հայտարարում ենք, որ ոստիկանությունը քաղաքական գործընթացների սուբյեկտ չէ և բացառապես կանգնած է սահմանադրական կարգի անխախտ պաշտպանության դիրքերում:

Վստահ ենք, որ ողջամտությունը, սառնասրտությունը, մեր պետության ապագայի և հեղինակության նկատմամբ բոլորիս սրտացավությունը մեզ կօգնի իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն և միաբան:

դիտվել է 46787 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Ով է Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանը

Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ

Ապե, մի հատ դուրս արի․ ավագանիում թեժ է (տեսանյութ)

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել