Երևան
20 / Մայիս / 2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 29 տարեկան է, ծնվել է Երևանում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 29 տարեկան է, ծնվել է Երևանում։2009-ին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում, 2011-ին նույն բուհի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման մասնագիտացմամբ մագիստրոսի կոչում ստացել: 2014-ին ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը` ֆինանսների մագիստրոսի կոչմամբ։

2009-2013թթ․ աշխատել է Զարգացման հայկական բանկում՝ որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։

2010-2011թթ. հիմնադրել և ղեկավարել է «Իրիգեյթ» ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։ 2014-ից հիմնադրել և ղեկավարում է «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Այն հիմնականում գործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական եւ սինգապուրյան ընկերությունների հետ։ 2014-2015թթ. համահիմնադրել և որպես ֆինանսական տնօրեն աշխատել է «ՖԱԵՄ. ապրող զարդեր» ընկերությունում։

2014-2016թթ. աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությունում, տեղադրումներ արել «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտան ՀԷԿ-երի կասկադ)։

2016-ի հոկտեմբերի 30-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, նաև կուսակցության հիմնադիր անդամ է։ 2017-ից ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակն է, ԱԺ ընտրություններում նաև դաշինքի կողմից առաջադրվել էր որպես պատգամավորության թեկնածու։

դիտվել է 112986 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...