Երևան
21 / Փետրվար / 2019

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 39 տարեկան է

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 39 տարեկան է, ծնվել է Երևանում։ 2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002-ին՝ մագիստրատուրան, 2004-ին՝ Կառավարման ակադեմիան։ Պետ.ծառայող է, պետ.կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ: 2005-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան, պատմական գիտությունների թեկնածու է։

2003-2005-ին աշխատել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, 2005-2007թթ. եղել Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետը։ 2007-2010թթ. HSBC բանկում մասնագետ էր, 2011-2012թթ.՝ «Ռեգնում» լրատվականում՝ վերլուծաբան: 2012-2013թթ. Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող էր, 2012-ի հոկտեմբերից մինչև 2013-ի փետրվար դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015թթ. ղեկավարել է IDEA հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խումբը:

2014-2017թթ. աշխատել որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016-ից նաև՝ կուսակցության վարչության անդամ:

2017-ի ապրիլի 2-ին ԵԼՔ կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

դիտվել է 37783 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն