Yelaket.am | «Հենց իմ այդ սխալների պատճառով եմ ես մտադիր վերադառնալ Վրաստան եւ ուղղել դրանք». Սահակաշվիլի
Երևան
20 / Օգոստոս / 2018

«Հենց իմ այդ սխալների պատճառով եմ ես մտադիր վերադառնալ Վրաստան եւ ուղղել դրանք». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարծում է, որ Թբիլիսիում երիտասարդության երկօրյա բողոքի ակցիան, որը հանդես է գալիս թմրաքաղաքականության ազատականացման օգտին, պայմանավորված էր շատ ավելի խորը քայքայիչ գործընթացներով, որոնք ի հայտ են եկել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման հետեւանքով:

«Այսօր Վրաստանում աղետալի գործազրկություն է, հատկապես երիտասարդության շրջանում, կան բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք չեն լուծվում օլիգարխ Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման պայմաններում»,-մայիսի լույս 13-ի գիշերը Հոլանդիայից հայտարարել է Սահակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:

Պատասխանելով այն հարցին, թե ինքն իր պատասխանատվությունը չի զգում արդյոք իրական ընդդիմության փաստական ոչնչացման համար, ինչը եւ նպաստեց միլիարդատեր Իվանիշվիլիի ու նրա թիմի իշխանության գալուն, նախկին նախագահը հայտարարել է, որ իշխանափոխությունը տեղի է ունեցել նաեւ իր անձնական սխալների պատճառով:

«Ասեմ ավելին՝ հենց իմ այդ սխալների պատճառով եմ ես մտադիր վերադառնալ Վրաստան եւ ուղղել դրանք: Իմ կառավարման ընթացքում Վրաստանը զարգանում էր, եւ պետական պաշտոնների մեծ մասն զբաղեցնում էին երիտասարդները»,-ասել է Սահակաշվիլին:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ հենց երիտասարդներն էին հանդես գալիս պայքարի առաջին շարքերում, բողոքի լուրջ տրամադրություն ստեղծեցին Վրաստանում, որն անպայմանորեն կշարունակվի:

Հիշեցնենք, որ Վրաստանում Սահակաշվիլիի նկատմամբ հարուցված է մի քանի քրեական գործ: Նա քանիցս հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ հայրենիք, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

դիտվել է 32502 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են