Երևան
22 / Մարտ / 2019

Սոչիում մեկնարկել է ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստը. մասնակցում է վարչապետ Փաշինյանը. ուղիղ

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ-պետությունների ղեկավարները: Նիստին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նրան նիստի մեկնարկին գործընկեր պետությունների ղեկավարներին ներկայացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու շնորհավորեց վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նիստը մեկնարկել է ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարների համատեղ լուսանկարով, որից հետո սկսվել է նեղ կազմով հանդիպումը, դրան կհաջորդի լայն կազմով հանդիպումը։ Օրակարգում 12 հարց է։ Ռուսաստանը 2018-ին ԵԱՏՄ նախագահող երկիրն է։

Քննարկման առանցքում են ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծմանն ուղղված ջանքերի ավելացումը, արտադրական կապերի ու կոոպերացիաների զարգացումը, ֆինանսական քաղաքականության մերձեցման կուրսը: Բացի այդ, Կրեմլում առաջարկում են կառուցել նոր, արդյունավետ տրանսպորտային շղթաներ: Կողմերը պետք է նաև քննարկեն կազմակերպությունում դիտորդ-պետության կարգավիճակի մասին նախագծի հաստատումը: Տվյալ կարգավիճակը, ինչպես ակնկալվում է, Սոչիում տրվելու է Մոլդովայի Հանրապետությանը: Առաջնահերթություններից մեկն էլ համարվում է թվային օրակարգը: Ռուսաստանն առաջարկելու է միանգամից մի քանի նախագծեր համացանցային առևտրի և թվային միջանցքների ստեղծման ոլորտում:

Նիստի ընթացքում նախատեսված է փաստաթղթերի ստորագրում:

ՌԴ նախագահ Պուտինի անունից ի պատիվ ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարների կտրվի ոչ պաշտոնական ճաշ:

Սոչիում ընթացող ԵԱՏՄ գագաթնաժողովը անդամ-պետությունների երկրի ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ ԵԱՏ բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

․․

Նիստին մասնակցում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդ երկրի առաջնորդ։ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պատմական Է որակել իր երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Բիշքեկում ընդունված որոշումը նախորդ տարվա ապրիլին, երբ Մոլդովան արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Սկզբունքային որոշումն ընդունված Է. Մոլդովայի Հանրապետությունը կստանա Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ երկրի կարգավիճակ: Դրա օգտին միաձայն հանդես եկան բոլոր հինգ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Սա պատմական օր Է Մոլդովայի համար»:

․․․

Ռուսաստանը Տաջիկստանին ևս առաջարկել է դիտորդ երկրի կարգավիճակ ստանալ, որը չի ենթադրում անդամակցություն ԵԱՏՄ-ին, բայց նպաստում է տնտեսությունների փոխկապվածությանն ու փոխադարձ առևտրաշրջանառությանը։

դիտվել է 36233 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ՝ առողջական խնդիրների պատճառով․ Արթուր Վանեցյան ...

Վանաձորից մի կին մեկ այլ կնոջ սպառնացել է՝ բոլորին պատմել նրա անձնական կյանքի մանրամասները, եթե չտա ...

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...